National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.5.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
14.05.2012
Սամվել Նիկոյանն ընդունեց Կորեայի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Հոն Ջաե Հյոնի գլխավորած պատվիրակությանը
1 / 9
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 14-ին ընդունեց Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հոն Ջաե Հյոնի գլխավորած պատվիրակությանը:  Ողջունելով հյուրերին ` պարոն Նիկոյանը վսահություն հայտնեց, որ կորեացի խորհրդարանականների այցը նոր խթան կհանդիսանա ինչպես երկու երկրների, այնպես էլ Ազգային ժողովների միջեւ եղած հարաբերությունների զարգացման համար: ԱԺ նախագահը սերտ եւ ջերմ որակեց  հաստատված  հայ-կորեական եւ միջխորհրդարանական հարաբերությունները` կարեւորելով դրանց շարունակականությունն ու խորացումը: Նա ընդգծեց Ազգային ժողովների` որպես ներկայացուցչական մարմինների դերը խորհրդարանական դիվանագիտության ընդլայնման ուղղությամբ, ինչը համընդհանուր խաղաղության  եւ բարեկամական մթնոլորտի հաստատաման գրավականներից է:

Պարոն Նիկոյանը գոհունակությամբ նշեց երկու երկրների խորհրդարանների միջեւ արդեն իսկ գոյություն ունեցող լավ փոխհարաբերությունները. 2009 թվականին ՀՀ ԱԺ նախագահն այցելել է Հարավային Կորեա, որի ընթացքում ստորագրվել է համագործակցության եւ փոխըմբռնման հուշագիր` նոր ազդակ տալով երկկողմ փոխգործակցության զարգացմանը: Արդյունավետ են գործում նաեւ խորհրդարանական բարեկամական խմբերը. կորեական կողմը այցելել է ՀՀ Ազգային ժողով, նոր ուղղություններ են նախանշվել երկկողմ համագործակցության համար:

Երկուստեք կարեւորվեցին միջխորհրդարանական կապերի հետագա աշխուժացումը, ինչպես նաեւ` համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում:

Սամվել Նիկոյանը շնորհակալություն հայտնեց Կորեայի կառավարությանը, որի աջակցության շնորհիվ հնարավոր եղավ հիմնովին վերանորոգել եւ ժամանակակից սարքավորումներով ապահովել խորհրդարանի նիստերի դահլիճը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության  համար` ԿՀ ԱԺ փոխնախագահ Հոն Ջաե Հյոն նշեց, որ վերջին քսան տարում հայ-կորեական հարաբերություններն ակտիվ զարգացում են ապրել, ինչն ապագա համագործակցության հեռանկարներին լավատեսորեն նայելու հիմք է տալիս: Հունիսին կնշվի հայ-կորեական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում գործում է կորեական բաժին, ընդլայնվում է համագործակցությունը տնտեսական, մշակութային, այլ ոլորտներում, եւ  Հոն Ջաե Հյոնի խոսքով` խորհրդարանների խնդիրն է ապահովել նպաստավոր օրենսդրական դաշտ: Երկու երկրներում էլ ձեւավորվում են նոր խորհրդարաններ, եւ երկուստեք հույս հայտնվեց, որ կշարունակվեն համագործակցության ստեղծված ուղղությունները:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով` առկա է մեծ ներուժ Հայաստանի եւ Կորեայի միջեւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման համար ամենատարբեր` առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում:

Նա նաեւ հույս հայտնեց, որ շահագրգիռ կողմերի համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի Կորեական թերակղզում հասնել երկարատեւ խաղաղության` պայմաններ ստեղծելով կորեական ժողովրդի երկու հատվածների վերամիավորման համար:

Ներկայացվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայկական կողմի  դիրքորոշումը:

Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության կազմում էր նաեւ պատգամավոր Նահ Յոուն Մին, ով ներկայացրեց իր հեղինակած «Ժամանակակից ողբերգություն» գիրքը: Վերջինիս առաջին գլխում պատմվում է Օսմանյան Թուքիայում իրականացված հայերի ցեղասպանութան մասին, իսկ հեղինակը` ազդված մարդկության պատմության այդ ողբերգական էջից, ամեն տարի ապրիլի 24-ին ֆեյսբուքյան իր էջով տեղեկացնում է բոլոր օգտատերերին 20-րդ դարի առաջին եղերագործության մասին: «Ուրախ եմ, որ գտնվում եմ ինձ համար այդքան հոգեհարազատ երկրում եւ հուզվում եմ, որ պիտի այցելեմ Ծիծեռնակաբերդ ու աղոթեմ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի համար»,-նշեց Նահ Յոուն Մին: Նա իր գրքի օրինակ նվիրեց ԱԺ նախագահին:

Շնորհակալություն հայտնելով պատգամավորին հայանպաստ գործունեության համար` պարոն Նիկոյանը նշեց. «Այդպիսի դիրքորոշում կարող է ունենալ հզոր մշակույթ ունեցող ազգի ներկայացուցիչը, ով մտածում է համամարդկային արժեքներով: Որեւէ ազգի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ, եւ առաջադեմ պետություններն ու մարդիկ են, որ պայքարում են դրա դեմ»:

Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով եւս բարձր գնահատեց առկա երկկողմ կապերը, խոսեց դրանց հետագա խորացման անհրաժեշտության մասին:

  Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հոն Ջաե Հյոն եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները եղան ԱԺ նիստերի դահլիճում, ծանոթացան հայ գործընկերների աշխատանքների առանձնահատկություններին ու պայմաններին: 
 


14.05.2012
Մայիսի 14-16-ը Երեւանում կգտնվի Կորեայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը
Մայիսի 14-16-ը Երեւանում է գտնվելու Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հոն Ջաե Հյոնի գլխավորած պատվիրակությունը: Մայիսի 14-ին պատվիրակությունը կհանդիպի ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի եւ Հայաստան-Կորեա բարեկամության խմբի անդամների հետ: Մայիսի 15-ին  խորհրդարանական պատվիր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am