National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.3.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
19.03.2012
Նիստեր գումարեցին ԱԺ պետական-իրավական ու գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովները
1 / 2

Մարտի 19-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ երկրորդ ընթերցումով քննարկեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ԱԺ պատգամավորներ Լարիսա Ալավերդյանի, Անահիտ Բախշյանի, Ստյոպա Սաֆարյանի, Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի, Վահան Հովհաննեսյանի, Արծվիկ Մինասյանի, Արմեն Ռուստամյանի, Արա Նռանյանի, Կորյուն Նահապետյանի, Հովհաննես Սահակյանի, Նաիրա Զոհրաբյանի, Արամ Սաֆարյանի եւ կառավարության առաջարկների հիման վրա օրինագծերի փաթեթը լրամշակվել է: Նշվեց, որ ներկայացված առաջարկների մի մասը չի ընդունվել, մի մասն ընդունվել է ամբողջությամբ կամ մասնակի:

Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց քննարկվող օրինագծերի փաթեթի վերաբերյալ: 
  
Նույն օրը տեղի ունեցավ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը նախագահում էր Խաչիկ Հարությունյանը:

Ազգային ժողովում ՀՀ Նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսաղուլյանը ներկայացրեց ՀՀ Նախագահի առարկությամբ Ազգային ժողով վերադարձված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա գործունեության տեսակների համար չհիմնավորված սահմանաչափեր, իսկ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքով բնապահպանական պետական փորձաքննության նախնական փուլում նախատեսվող գործունեության առանձին տեսակների համար փորձաքննական եզրակացություն տալու համար սահմանվել է չհիմնավորված բարձր պետական տուրք:

Նշվեց, որ օրենքները համահունչ չեն Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանն ու փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված քաղաքականությանը: Միաժամանակ, օրենքները չեն լուծում բնապահպանական, հասարակական եւ այլ կազմակերպություններին ու անհատներին հուզող խնդիրները:

Հանձնաժողովը որոշեց հավանություն տալ ՀՀ Նախագահի առարկություններին:
 
 
 
 


19.03.2012
Բաց դասն անցկացրեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը
Մարտի 19-ին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովի նիստին մասնակցեցին, այնուհետեւ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ հանդիպեցին  «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ուսանողները եւ դասախոսները: Ողջունելով ուսանողներին` ԱԺ նախագահը խոսեց բանիմաց մասնագետ դառնալու կար...

19.03.2012
Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
Մարտի 19-ին ՀՀ Ազգային ժողովը  հերթական քառօրյա նիստերի աշխատանքն սկսեց ՀՀ Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի եւ մարտի 19-22-ի քառօրյա նիստերի օրակարգի հաստատումով, որից հետո պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am