National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
21.02.2012
Հանձնաժողովի նիստում քննարկվեց «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը
1 / 1

Փետրվարի 21-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ քննարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Ստյոպա Սաֆարյանի, Լարիսա Ալավերդյանի, Արմեն Մարտիրոսյանի,  Գալուստ Սահակյանի եւ Կարեն Ավագյանի հեղինակած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:  Հեղինակներն առաջարկում են ավելացված արժեքի հարկի վճարումից  ազատել հանրակրթության ոլորտում  որոշ կրթական ծրագրերով իրականացվող առարկայական մրցույթների, մրցաշարերի, օլիմպիադաների  անցկացման համար սահմանված վճարները, որը, ինչպես տեղեկացրեց հիմնական զեկուցող Անահիտ Բախշյանը, մեկ անձի համար կազմում է 970 դրամ:

ՀՀ կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Օրինագծի առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկումները նախատեսվում է անցկացնել 24 ժամվա ընթացքում:

Օրինագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Նիստի օրակարգում ընդգրկված մոտ մեկ տասնյակ օրինագծերի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվեց:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am