National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.2.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29
 
21.02.2012
Եվրանեսթի ԽՎ կառույցի ԵՄ երկրներից դուրս առաջին հանդիպումը տեղի կունենա Երեւանում

Փետրվարի 22-23-ը Երեւանում տեղի կունենա Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի հանդիպումը: Եվրանեսթի ԽՎ-ի հանդիպումն առաջին անգամ է տեղի ունենում Եվրոպական խորհրդարանից դուրս: Սա կարեւոր ձեռքբերում է, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության թիմային աշխատանքի եւ Եվրոպական խորհրդարանի ու Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների, ինչպես նաեւ Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի հետ համագործակցության արդյունքը:

Երկօրյա աշխատանքների ընթացքում, այլ հարցերի թվում, մշտական հանձնաժողովը կքննարկի երկու զեկույց «Քաղաքացիական հասարակության հզորացման» եւ «Աղքատության ու հասարակական օտարման դեմ պայքարի» թեմաներով, որոնց համահեղինակներն են Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի համանախագահ Արտակ Զաքարյանը եւ Եվրոպական Խորհրդարանի անդամներ Էլզբիետա Կատարժինա Լուկաչիեւսկան եւ Իլիանա Մալինովա Յոտովան: Զեկույցների մշակման գործում ներդրում է ունեցել նաեւ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հայկական պլատֆորմը:

Համանախագահների առաջարկով հանձնաժողովը համատեղ հանդիպումներ կանցկացնի Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հայկական պլատֆորմի եւ Երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչների հետ: Հանձնաժողովի հանդիպման ընթացքում ելույթներով եւ զեկույցներով հանդես կգան Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ եւ ՀՀ-ում առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Արեւելյան գործընկեր երկրների պատվիրակությունները, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը հաստատել են իրենց մասնակցությունն այս միջոցառմանը, որի շրջանակում տեղի կունենան աշխատաժողովներ ԵՄ երկու նախագծերի` «Մարդու իրավունքների եւ ժողովրդավարացման մագիստրատուրայի ծրագրի» եւ «Վայոց ձորի մարզում հասարակության խոցելի խավերի համար Առողջության վերականգնման կենտրոնի» վերաբերյալ:

ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ ԱԺ նախագահի ուղղակի աջակցության շնորհիվ հանձնաժողովի աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով իրականացվել են բոլոր անհրաժեշտ աշխատանքները, որպեսզի երեւանյան հանդիպումն անցկացվի պատշաճ մակարդակով:

Նշենք, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը հիմնադրվել է 2011 թ. մայիսին որպես Արեւելյան գործընկերության խորհրդարանական բաղկացուցիչ: Դրա հիմնական նպատակն է հզորացնել կապերը Եվրոպական Միության եւ Արեւելյան Եվրոպայի հարեւանների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի միջեւ կապերը, որոնք այժմ ներկայացված են խորհրդարանական վեհաժողովում:
 
 
 


21.02.2012
Հանձնաժողովի նիստում քննարկվեց «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը
Փետրվարի 21-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ քննարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Ստյոպա Սաֆարյանի, Լարիսա Ալավերդյանի, Արմեն Մար...

21.02.2012
Պարգեւատրում Ազգային ժողովում` Մայրենի լեզվի օրվա առթիվ
Փետրվարի 21-ին Երեւանի եւ մարզերի դպրոցների հայոց լեզվի եւ գրականության մի խումբ ուսուցիչներ,  ոլորտի առաջատար մասնագետներ էին հյուրընկալվել խորհրդարանում: ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը կարգադրություն էր ստորագրել Մայրենի լեզվի օրվա առթիվ եւ հայոց լեզվի պահպանման գործում ունեցած ներդրման համար ...

21.02.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահի մոտ խորհրդակցություն է հրավիրվել
Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի կողմից հրավիրված խորհրդակցության ժամանակ ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաեւ ՀՀ ՔՀԾ կողմից ՀՀ ԱԺ նախագահին ուղարկված գրությունը: Քննարկման ժամանակ արձանագրվեց, որ գրության մեջ հիշատակված հարցերը կանոնակարգված են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ  օրեն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am