National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.2.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29
 
16.02.2012
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Փետրվարի 16-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Կլաաս վան Դեր Թեմպելին: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՆԹ ԱԳՆ Հայաստանի հարցերով պատասխանատու Մոնիկ դե Խրոտը եւ Հայաստանում Նիդերլանդների դեսպան Պիտեր Լանդենբերգը:

Տիկին Զոհրաբյանը ներկայացրեց Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները` նշելով, որ դրանք բավականին ակտիվ են ընթանում: Ներկա դրությամբ արդեն ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի տնտեսական, ֆինանսական եւ ոլորտային համագործակցությանն առնչվող 22 գլուխները:

Կողմերն անդրադարձան ասոցացման համաձայնագրի կարեւոր մաս կազմող խորը եւ համապարփակ, ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ դրույթներին: Տիկին Զոհրաբյանը նշեց նաեւ, որ փետրվարի 27-ից ԵՄ-ի հետ մեկնարկելու են մուտքի վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունները, ինչը մի քանի խմբերի համար էականորեն կհեշտացնի մուտքը Եվրոպական Միության երկրներ:

Հյուրերին հետաքրքրում էր առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես թե ինչպես են քաղաքական ուժերը նախապատրաստվում  ընտրություններին եւ թե ինչ ակնկալիքներ կան միջազգային դիտորդական կազմակերպություններից: Տիկին Զոհրաբյանը հյուրերին համապարփակ տեղեկատվություն տրամադրեց առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլի վերաբերյալ` կարեւորելով հատկապես թե ԵԱՀԿ, թե ԵԽԽՎ երկարաժամկետ առաքելությունների գործունեությունը: Նա նշեց, որ ինքը ԵԽԽՎ-ում արդեն ունի նախնական պայմանավորվածություն, ըստ որի ապագա կազմավորվելիք դիտորդական առաքելությանը մինչեւ Հայաստան ժամանելը կներկայացվեն ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերի տրամադրած խնդիրները, մտահոգությունները, թե հատկապես ինչի վրա արժե, որ ուշադրություն դարձնեն միջազգային դիտորդները: Կլաաս ֆան Դեր Տեմպելին կարեւորեց այդ նախաձեռնությունը` նշելով, որ ինքն ամեն ինչ կանի, որ երկարաժամկետ դիտորդները Հայաստանում շատ լինեն եւ հաշվի առնեն բոլոր այն մտահոգությունները, որոնք կնշեն ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը:

Կողմերն անդրադարձան նաեւ տարածաշրջանային խնդիրների:


16.02.2012
Սամվել Նիկոյանն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրային
ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 16-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրային:   Շնորհակալություն հայտնելով այցի համար` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է տարածաշրջանային եւ համաշխարհային լուրջ դերակատա...

16.02.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին
ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 16-ին ընդունեց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Անդրեյ Սորոկինին: Շնորհավորելով պարոն Սորոկինին նշանակման առթիվ, ԱԺ նախագահն ընդգծեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախկին ղեկավարության հետ  հա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am