«Սիրելի չեմպիոններ
Շնորհավորում եմ ձեզ հերթական փայլուն հաղթանակի` աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու առթիվ:
Ձեր հաղթական թիմը տարիներ շարունակ հաջողությամբ է պաշտպանում Հայաստանի, հայկական սպորտի ու հայ մտքի պատիվը: Դժվար է առաջատար դառնալը, բայց շատ ավելի դժվար է առաջատարի դիրքերը պահպանելը:
Եւս մեկ անգամ շնորհավորում եմ այս կարեւոր հաղթանակի կապակցությամբ եւ մաղթում նոր նվաճումներ, երջանկություն եւ բարեկեցություն ձեզ ու ձեր ընտանիքներին»: