Հուլիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց մի խումբ մտավորականների` ստեղծագործական միությունների, ՀԿ-ների ղեկավարների:
Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը կարեւորեց մտավորականության դերը երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման ճանապարհին:
Մտավորականները, ում նախաձեռնությամբ էլ կայանում էր հանդիպումը, բարձրաձայնեցին իրենց մտահոգող խնդիրները, որոնց անդրադարձել էին նաեւ իշխանություններին ուղղված նամակում, ներկայացրեցին կարծիքներ ու տեսակետներ դրանց վերաբերյալ:
ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց հնչած խնդիրների շուրջ համապատասխան քննարկումներ ու լսումներ կազմակերպել Ազգային ժողովում;