Ապրիլի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելեց «Վալմար» արվեստի սրահ, որտեղ մասնակցեց ՀՀ վաստակավոր նկարիչ Վալմարի (Վոլոդյա Մարգարյան) «Վենետիկյան տպավորություններ» թեմայով գեղանկարների ցուցահանդեսի բացմանը:
Ցուցահանդեսի բացումը համընկել էր նկարչի ծննդյան օրվա հետ. այդ կապակցությամբ ջերմորեն շնորհավորելով Վալմարին` Հովիկ Աբրահամյանը հաջողություններ մաղթեց նրան եւ նվիրեց ԱԺ նախագահի անվանական ժամացույց: ԱԺ նախագահը նշեց, որ շատ բարձր է գնահատում ոչ միայն նկարչի արվեստը, այլեւ մարդկային հատկանիշները:
ԱԺ նախագահը շրջեց սրահում, ծանոթացավ ցուցադրված աշխատանքներին: Հովիկ Աբրահամյանին ներկայացվեցին Վենետիկը պատկերող գեղանկարները, որոնք Վալմարը ստեղծել է` ներշնչվելով այդ քաղաքում անցկացրած օրերից ստացած տպավորություններից :