National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.4.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
18.04.2011
ՀՀ ԱԺ նախագահը ընդունեց բրիտանացի խորհրդարանականներին
1 / 3

Ապրիլի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը նշեց, որ բարձր է  գնահատում է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի գործունեությունը: Նրա խոսքով` Հայաստանը մեծապես կարեւորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում: ԱԺ նախագահը նշեց միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը ոչ միայն երկկկողմ, այլ նաեւ բազմակողմ ձեւաչափով: Հովիկ Աբրահամյանի համոզմամբ  խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարեւոր լծակներից է եւ անհրաժեշտ է աշխուժացնել Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանների միջեւ տարբեր մակարդակներով պատվիրակությունների երկկողմ այցերը: ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ բրիտանացի խորհրդարանականների այցը  եւս կխթանի եւ նոր ազդակ կհանդիսանա երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների խորացման, համագործակցության եզրերի ընդլայնման, պատգամավորական բարեկամության խմբերի գործունեության աշխուժացման, երկկողմ այցերի ակտիվացման համար:

Պատվիրակության կազմում  առաջին անգամ Հայաստան այցելած Միացյալ Թագավորության պատգամավորների  խնդրանքով ԱԺ նախագահը  մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի նախապատմությունը,  Հայաստանի դիրքորոշումը եւ մոտեցումները: ԱԺ նախագահն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացների այսօրվա վիճակին` կարեւորելով արտերկրում, միջազգային կառույցներում  դրանց վերաբերյալ  օբյեկտիվ կարծիք ձեւավորելու անհրաժեշտությունը: Եվրոպական կառույցներում հայկական պատվիրակություններն ակտիվ գործունեություն են ծավալում, անհրաժեշտ տեղեկատվություն ապահովում, որպեսզի օտարերկրացի պատգամավորները ճիշտ պատկերացումներ կազմեն Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի մասին: Հովիկ Աբրահամյանը  նշեց, որ անցյալ տարի հունիսին Եվրախորհրդարան կատարած  իր այցի շրջանակներում  հանդիպում է ունեցել արտաքին հարցերի հանձնաժողովում, պատասխանել Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին: Այցի ընթացքում ունեցած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են այցելել Եվրախորհրդարանի տարբեր խմբակցություններ ներկայացնող պատգամավորներ, տեղում անմիջականորեն ծանոթացել իրավիճակին եւ օբյեկտիվ տեղեկատվության հիման վրա հստակեցրել իրենց դիրքորոշումները: Նա կարեւոր համարեց ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ միջազգային կառույցների օբյեկտիվ տեղեկացվածությունը եւ երկակի ստանդարտների բացառումը:

Հյուրերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը երկկողմ միջխորհրդարանական կապերի ակտիվացմամբ  եւ զարգացմամբ նպաստել միջպետական հարաբերությունների խորացմանը: Հանդիպմանը քննարկվեցին  Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Նշենք, որ նախատեսվում է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության այցը  Լեռնային Ղարաբաղ:
 


18.04.2011
ԱԺ պատվիրակությունը վերադարձել է Ստրասբուրգից
ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը ապրիլի 11-15-ը Ստրասբուրգում մասնակցել է 2011 թ. նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Արդյունքները պատգամավորներն ամփոփեցին ապրիլի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսում:  Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը որպես կարեւոր հարց առանձնացրեց...

18.04.2011
Սենսացիայի համար ճշմարտությունը չպետք է տուժի
Ի պատասխան   «168 ժամ» թերթի հերթական  չճշտված եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության, թե իբր  «ԱԺ-ում խոսակցություն կա, որ առաջին եռամսյակում ծախսվել է գործուղումներին հատկացվող գումարների մեծ մասը, եւ այն չի բավարարի մինչեւ տարեվերջ»,  տեղեկացնենք, որ լրագրողական ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am