Ի լրումն 04.04.2011թ. «Երիտասարդական խորհրդարան ստեղծելու մասին» հայտարարության հայտնում ենք, որ Երիտասարդական խորհրդարանի կազմում ընդգրկվելու համար որոշակի քվոտա հատկացվել է նաեւ ոչ պետական ուսումնական հաստատություններին:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Երիտասարդական խորհրդարանի կազմում ընդգրկվելու համար դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվում է մինչեւ ս.թ. ապրիլի 30-ը:
Դիմորդների` ՀՀ Սահմանադրությանը եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքին առնչվող հարցաշարը ԱԺ պաշտոնական կայքում կտեղադրվի ապրիլի 20-ին: