National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.4.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
04.04.2011
Խորհրդարանական լսումներ «ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» թեմայով
1 / 3

Ապրիլի 4-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը  կազմակերպել էր խորհրդարանական լսումներ «ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» թեմայով:

«ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծի հեղինակները ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներն են` Վահան Հովհաննիսյանը, Արծվիկ Մինասյանը, Արտյուշ Շահբազյանը եւ Հրայր Կարապետյանը: Որոշման նախագիծը  հատուկ կարգով քննարկվել է ԱԺ լիագումար նիստում, քվեարկությունը հեղինակների առաջարկով հետաձգվել է:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ խորհրդարանական  լսումներն  անցկացվում են  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով: Հանձնաժողովի նախագահը հույս հայտնեց, որ խորհրդարանական լսումների ձեւաչափով քննարկումները կօգնեն փարատել հեղինակների մտահոգությունները եւ կնպաստեն ճիշտ որոշման կայացմանը:

Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, նախարարներ,  ոլորտի պատասխանատուներ, հասարակական եւ այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նա  կարեւորեց ոլորտում  ՀՀ նախագահի առաջարկով կատարված վերջին փոփոխությունը, որի համաձայն` հանրապետության սոցիալապես անապահով ընտանիքները ամսական  մինչեւ 300 խմ սպառած գազի համար կվճարեն 100 դրամ`  1 խմ-ի համար, գործող 132-ի փոխարեն: Կարեւորելով նշված փոփոխությունը` պարոն Հովհաննիսյանը մտահոգիչ համարեց այն հանգամանքը, որ գումարի տարբերությունը «Հայռուսգազարդին» փոխհատուցվելու է պետական բյուջեից: Պարոն Հովհաննիսյանը մտահոգիչ համարեց նաեւ այն, այս փոփոխությունից չեն օգտվելու  մոտավորապես 50-60 հազար  այն անապահով ընտանիքները, որոնք գազ սպառողներ չեն:

ՀՅԴ խմբակցության ղեկավարի կարծիքով, սա խնդրի կիսատ լուծում է. համակարգում առկա են մի շարք հարցեր, որոնց պատասխանները չունեն ոչ պատգամավորները, ոչ հանրությունը, ուստի, օգտվելով Սահմանադրությամբ ամրապնդված իրավունքից, խմբակցությունը  նախաձեռնել է ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծ:

Ըստ նրա`մի շարք հարցեր վերաբերում են սպառողների սպասարկման, գազային հաշվիչների ճշտության եւ մատակարարվող գազի որակին:

Նախագծի հեղինակները ցանկանում են  նաեւ տեղեկանալ, թե ինչպիսի գործողություններ են նախատեսվում գազի գնի սակագնի հետագա  բարձրացման հետեւանքով այլ ապրանքատեսակների եւ ծառայությունների գնի աճի զսպման, ինչպես նաեւ բնակչության կենսամակարդակի անկումը կանխելու համար:

Վահան Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե  ինչպե՞ս է, որ  հանրապետություն գազը ներկրվում է 180 դոլարով, սակայն բնակչությանը վաճառվում է 360 դոլարով, այն դեպքում, երբ մարժան կազմում է 120 դոլար: Խմբակցության ղեկավարը տարակուսում է, արդյո՞ք  ծախսերն այնքան են, որ մարժան կազմում է 120 դոլար:

Այս եւ բարձրացված այլ հարցերին իր ելույթում անդրադարձավ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, տեղեկացնելով, որ իր ղեկավարած հանձնաժողովը գազամատակարարման համակարգում իրեն վերապահված գործառույթներն իրականացնում է  1997 թվականից:  1999 թվականի սկզբից գազամատակարարման համակարգից օգտվել է մոտ 70 հազար բաժանորդ,  այժմ նրանց թիվը 600 հազար է: Համակարգում կատարվել են  շուրջ 66 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ:

Անդրադառնալով Վահան Հովհաննիսյանի հնչեցրած թվերին` Ռոբերտ Նազարյանը պարզաբանեց, որ հանրապետություն գազը ներկրվում է 180 ԱՄՆ դոլարով, որի վրա ավելացնելով գազի տեղափոխման եւ անխուսափելի կորուստների արժեքը, որը կազմում է 11 դոլար, գազամատակարարման ողջ համակարգի նվազագույն շահագործման եւ պահպանման ծախսերը, շահույթը եւ մաշվածությունը, որոնք կազմում են 45 դոլար, ավելացված արժեքի հարկը, որը կազմում է 47 դոլար, սպառողներին վաճառվող գազի միջին գինը կազմում է 283 դոլար: Ըստ այդմ էլ` «Հայռուսգազարդին» մնացող գումարը` մարժան, կազմում է 45 դոլար, որից շահագործման եւ պահպանման ծախսերը կազմում են 17 դոլար, որն էլ վաճառքի միջին սակագնի 6 տոկոսն է: Արդյունքում վաճառվող գազի գինը կազմում է 341 դոլար: Գնագոյացման հարցում ազդեցություն են ունենում դոլար-դրամ փոխարժեքի տատանումները:

Ռոբերտ Նազարյանը նկատեց, որ եվրոպական բազմաթիվ երկրներում, բացառությամբ Ռուսաստանի եւ Ուկրաինայի, գործում են գազի շատ ավելի բարձր սակագներ, ինչին ի պատասխան` պատգամավորներից ոմանք նկատեցին, որ թվարկված երկրներում համապատասխանաբար բարձր են աշխատավարձերը:

Տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ մեր երկիրը հարցի կարգավորումն ակնկալում է տնտեսության զարգացմամբ եւ բարձր աշխատավարձերի առկայությամբ:

Ներկայացնելով 2010 թվականի ապրիլի 1-ից գազի սակագնի բարձրացման նախադրյալները`  նա նկատեց, որ գազի համար սահմանված սակագները թե ամսական մինչեւ 10 հազար խմ սպառողների համար, եւ թե ամսական 10 հազար խմ-ից ավելի օգտագործողների համար արդարացի են եւ ողջամիտ:

Հիմնական զեկուցողները պատասխանեցին մասնակիցների բազմաթիվ եւ տարաբնույթ հարցերին , ներկայացրեցին իրենց տեսակետները:

Մասնակիցների կարծիքները ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ տարբեր էին. պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Արա Նռանյանը, Արմեն Ռուստամյանը, Վահան Հովհաննիսյանը  նշեցին, որ քննարկման արդյունքում ամրապնդվեց ժամանակավոր հանձնաժողովի ստեղծելու վերաբերյալ համոզմունքը, քանի որ ի հայտ եկան նոր հարցեր եւ նոր փաստեր:

Այս տեսակետին հակառակ դիրքորոշում ունեին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը եւ ՀՀ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ովքեր պարզաբանեցին, որ ոլորտին վերաբերող հարցերը ՀՀ կառավարությունը ուսումնասիրում եւ վերահսկում է համապատասխան հանձնաժողովների միջոցով, եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստակամ է համագործակցել պատգամավորների հետ  եւ տրամադրել պահանջվող տեղեկությունները:

Ամփոփելով խորհրդարանական լսումները` հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նկատեց, որ բարձրացված հարցերը կքննակվեն իր ղեկավարած հանձնաժողովում:


04.04.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլի Մոշիրիին
Ապրիլի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլի Մոշիրիին: Հանդիպմանը ներկա էին Նորվեգիայի օմբուդսմենի` երեխաների իրավունքների գծով տեղակալ Կնուտ Հաանեսը, ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բ...

04.04.2011
Հանդիպում ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում
Ապրիլի 4-ին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր հանդիպում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի եւ մարտի 6-10-ը «Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության հզորացում» ծրագրի շրջանակներում Նորվեգիա կատարած ճանաչողական այցին մասնակի...

04.04.2011
Ստեղծվում է Երիտասարդական խորհրդարան
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի 2011 թվականի մարտի 28-ի կարգադրության հիման վրա ստեղծվում է Երիտասարդական խորհրդարան /խորհրդակցական հասարակական մարմին/: Երիտասարդական խորհրդարանում ընդգրկվելու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության 18-30 տարեկան քաղաքացիները: Երիտասարդական խորհրդարանի անդամնե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am