National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.3.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
23.03.2011
«Բաց դաս» «Եվրասիա» միջազգային համալսարանի հենակետային վարժարանի սաների համար
1 / 6

Ազգային ժողովում անցկացվող «Բաց դաս»-երն ընդլայնում են շրջանակները. մարտի 23-ին Ազգային ժողով էին այցելել «Եվրասիա» միջազգային համալսարանի հենակետային վարժարանի սաները, ովքեր խորհրդարանի նիստին մասնակցելուց հետո հանդիպեցին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

Ներկայացնելով իրենց կրթօջախը եւ շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` վարժարանի տնօրենը նշեց, որ այն հնարավորություն է տալիս համադրել տեսական ու գործնական գիտելիքները եւ իր նշանակությունը կունենա  ուսման արդյունավետության բարձրացման առումով:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հանդիպումները ցույց են տվել, որ նման ձեւաչափն արդյունավետ է եւ այն  ընտրվել է, որպեսզի  ապագա սերունդը  խորհրդարանի հետ շփվելու հնարավորություն ունենա, կարողանա պատկերացում կազմել օրենսդիր մարմնի, պատգամավորների աշխատանքի մասին:  Դրան են նպաստում նաեւ ԱԺ պատգամավորների այցելությունները դպրոցներ եւ տեղերում հանդիպումները դպրոցականների հետ:

ԱԺ նախագահը հետաքրքրվեց վարժարանի կրթական գործունեւթյամբ, պատրաստակամություն հայտնեց այցելել կրթօջախ եւ անհրաժեշտության դեպքում նաեւ աջակցություն ցուցաբերել:

Ազգային ժողովի նախագահի եւ  աշակերտների միջեւ ծավալված զրույցի շրջանակը բավականին լայն էր` արտաքին քաղաքականություն, Ազգային ժողով- կառավարություն հարաբերություններ, խորհրդարանական դիվանագիտություն, ընտրական օրենսդրություն,  արտագաղթ եւ, իհարկե, կրթական համակարգ:

«Բաց դաս»-ի մասնակիցների հարցերին պատասխանելով` Հովիկ Աբրահամյանը նրանց խնդրանքով ներկայացրեց խորհրդարանում օրենքների ընդունման ընթացակարգը:

Կարեւորելով երիտասարդների ներկայությունը օրենսդիր մարմնում` ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ ընթացքի մեջ են  իր նախաձեռնած Երիտասարդական  խորհրդարանի ստեղծման աշխատանքները, որը երիտասարդներին  հնարավորություն կտա դառնալ օրինաստեղծ աշխատանքի անմիջական մասնակիցը:

Խոստանալով իրենց զրույցը շարունակել նաեւ «Եվրասիա» միջազգային համալսարանի հենակետային վարժարանում` ԱԺ նախագահը  հանդիպումից հետո խորհրդարանի նիստերի դահլիճում լուսանկարվեց աշակերտների հետ:


23.03.2011
Խորհրդարանը քննարկեց «ՀՀ ընտրական օրենսգրքում» ՀՅԴ-ի առաջարկած փոփոխությունները
Ազգային ժողովի  մարտի 23-ի նիստի օրակարգում կրկին ընտրական համակարգի փոփոխություններն էին: Խորհրդարանը շարունակեց ՀՅԴ խմբակցության հեղինակած` «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը քննարկումը: Մինչ օրինագծի վերաբերյալ ելույթներին անցնելը, Ազգային ժողովի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am