National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.3.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
18.03.2011
ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումները ԱԺ խմբակցությունների հետ
1 / 2
Մարտի 18-ին տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնիուս Աժուբալիսին եւ նրան ուղեկցող պատվիրակությունը հանդիպեց խորհրդարանական ընդդիմադիր  ՀՅԴ  եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ինչպես նաեւ  ընտրական գործընթացներին առնչվող հարցեր:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության պատճառներին եւ մասնավորապես Ղարաբաղի` Ադրբեջանի կազմում հայտնվելու հարցերին, նշեց, որ ինչպես մերձբալթյան երկրները, այնպես էլ Լեռնային Ղարաբաղն  ունի ապագաղութացվելու իրավունք:

Ըստ խմբակցության ղեկավարի, դեռեւս անցյալ դարի  ութսունականներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը  պարտադրվեցին խաղի կանոններ, որոնց  Ղարաբաղը տվեց իր ուրույն կարծիքը, որը, սակայն, չճանաչեց ԽՍՀՄ ղեկավարությունը:

Անդրադառնալով հետագայում  Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմին եւ ԼՂՀ ինքնապաշտպանությանը, Ստյոպա Սաֆարյանը անթույլատրելի համարեց, որ այսօր կրկին ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ըստ նրա` այս իրողությունը, ինչպես նաեւ ԼՂՀ-ի ժողովրդավարական մեծ ձեռքբերումների միջազգայնորեն  չճանաչումը  հանգեցրել է նրան, որ Ադրբեջանը կարծում է, որ ինքն իրավունք ունի խնդիրը լուծել ռազմական եղանակով:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրեց խմբակցության տեսակետները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման  վերաբերյալ:

Այդ համատեքստում նա  ոչ համարժեք  գնահատեց ԵԱՀԿ  արձագանքը Ադրբեջանի ռազմատենչ եւ ագրեսիվ հայտարարություններին, որոնք  յուրաքանչյուր օր ուղղվում են մեր երկրին:  Խմբակցության ղեկավարը մասնավորապես կարծիք հայտնեց, թե միջազգային կառույցները, որոնց  թվում նաեւ` ԵԱՀԿ-ն, երբ խնդրի առնչությամբ նշում են ագրեսիվ հայտարարությունների  անթույլատրելիությունը, չեն հստակեցնում, թե կողմերից որին է ուղղված այն: Ըստ Վահան Հովհաննիսյանի, ընդունելի չէ երկու կողմերին նույն հարթակի վրա դնելը:

 Ի պատասխան ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնիուս Աժուբալիսի տեղեկատվության, թե   ԱՊՀ երկրների ձգձգվող հակամարտությունների հանգուցալուծման որոնման ընթացքում այցելել է Մոլդովայում եւ Մերձդնեստրիա, Վահան Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե այդ դեպքում ինչու՞ նա չի գնում նաեւ ԼՂՀ:

  Անդրադարձ եղավ ընտրական  գործընթացներին, քննարկման փուլում գտնվող ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծին: Վահան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ԱԺ ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները Վենետիկի հանձնաժողովին են ուղարկել Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իրենց` 11 կետից բաղկացած պահանջները: Դրանցից ամենակարեւոր պահանջը, ինչպես նկատեց Վահան Հովհաննիսյանը, վերաբերում է հետընտրական իրավիճակին:  Նա նկատեց, որ հետընտրական անկայուն իրավիճակի պատճառը հասարակության անվստանությունն է ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Վստահության ամրապնդման համար խմբակցության ղեկավարը  կարեւորեց քվեարկած անձանց ցուցակների հրապարակայնությունը:

Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:
 
 

ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի գլխավորած պատվիրակությունը խորհրդարանում հանդիպում ունեցավ ՀՀԿ , ԲՀԿ ու ՕԵԿ խմբակցությունների  ներկայացուցիչների հետ :

 Ողջունելով պատվիրակության այցը ՀՀ Ազգային ժողով` ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը համոզմունք հայտնեց, որ հանդիպման ընթացքում քննարկվող հարցերը իրենց նպաստը կբերեն մեր պետության համար կարեւորագույն մի շարք հարցերի լուծման խնդրում:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց Լիտվայի խորհրդարանին 5 տարի առաջ հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունելու համար: Պարոն Սաֆարյանը տեղեկացրեց, որ 2009 թ. Վիլնյուսում ԵԱՀԿ ԽՎ շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը հանդիպել է լիտվացի գործընկերների հետ եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել խորհրդարանական շփումները, ինչի կապակցությամբ հայկական կողմը հայտնել է իր պատրաստակամությունը: Նա մտահոգություն հայտնեց Լիտվայի խորհրդարանում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում շրջանառության մեջ դրված բանաձեւի կապակցությամբ, քանի որ այն, ըստ պարոն Սաֆարյանի, միակողմանի բանաձեւ է եւ չի արտահայտում իրական վիճակը:

Միանալով Արամ Սաֆարյանի մտահոգությանը` ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ հայկական կողմի համար հասկանալի չի լինելու Լիտվայի խորհրդարանում ԼՂ հարցով առանձին բանաձեւի ընդունումը, եւ կոչ արեց հնարավորինս զգույշ լինել այնպիսի զգայուն հարցում, ինչպիսին ԼՂ հակամարտությունն է։ Ընդգծելով, որ ԼՂ խնդիրը պետք է հանգուցալուծվի խաղաղ բանակցային ճանապարհով եւ բացառապես Մինսկի խմբի ձեւաչափում, տիկին Զոհրաբյանն, այդուհանդերձ,  իր անհանգստությունն հայտնեց, թե ինչու՞ Մինսկի խմբի համանախագահները որեւէ կերպ չեն արձագանքում ԼՂ խնդիրը Մինսկի խմբից այլ միջազգային կառույցներ տեղափոխելու Ադրբեջանի համառ փորձերին, ինչու՞ չարձագանքեցին ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում ԼՂ հարցով «վերակենդանացված» ենթահանձնաժողովի ստեղծմանը, ինչո՞ւ որեւէ կերպ չեն արձագանքում Ադրբեջանի քաղաքական էլիտայի ռազմատանչ հայտարարություններին։ Տիկին Զոհրաբյանը տեղեկացրեց, որ այս հարցով նամակով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացվել: ԲՀԿ խմբակցության ներկայացուցչի գնահատմամբ` ժամանակն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները լինեն առավել հասցեական: Ըստ նրա` Ադրբեջանի քաղաքական էլիտան ամեն օր բացահայտ կերպով սպառնում է պատերազմով, Ադրբեջանն է, որ օրավուր մեծացնում է իր ռազմական բյուջեն եւ իբրեւ ասածի ապացույց` տիկին Զոհրաբյանը ընդգծեց, որ Իլհամ Ալիեւն իր վերջին ելույթում 17 անգամ հնչեցրել է պատերազմի սպառնալիք:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ավելացրեց, որ տիկին Զոհրաբյանի նկատառումները մեր քաղաքական դաշտի հիմնական սկզբունքներից են, որոնք ընդունելի են եւ իշխանության, եւ ընդդիմության կողմից: Պարոն Սահակյանը եւս ընդգծեց, որ ԼՂ հիմնահարցի լուծումը եւ միջազգային հանրությունը, եւ Հայաստանը տեսնում են բացառապես Մինսկի խմբի ձեւաչափում ու հարցը այլ կառույցներ տեղափոխելու Ադրբեջանի փորձերը խաղի կանոնների խախտում են: Պարոն Սահակյանի կարծիքով` պետք է ստորագրվի նոր փաստաթուղթ, որը կբացառի խնդրի լուծումը պատերազմի միջոցով եւ կնախատեսվեն պատժամիջոցներ նման դեպքերը արգելակելու համար:

ՕԵԿ խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը, անդրադառնալով ԼՂ հարցում Ադրբեջանի ռազմական հռետորիկային, ընդգծեց, որ մեր պետությունը եւ բանակը կանգնած է խաղաղության եւ պետությունը պաշտպանելու դիրքերում:

ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնիուս Աժուբալիսի գհանատմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները արդյունավետ են աշխատում, ինչը, սակայն, կարող է տեսանելի չլինել հանրության համար: Նա եւս նշեց, որ իրենք հարցը խաղաղ ճանապարհով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում լուծելու կողմնակից են:
 


18.03.2011
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մարտի 18-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին   որոշման նախագիծը  եւ  մարտի 21-24-ի  ԱԺ չ...

18.03.2011
Տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերը
Մարտի 18-ին տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերը:   ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց երկրորդ ընթերցման ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություննե...

18.03.2011
Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Մարտի 20-ի երեկոյան երկօրյա պաշտոնական այցով Երեւան կժամանի Խորվաթիայի  Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա  Բեբիչի գլխավորած պատվիրակությունը:  Երեւանում Լուկա Բեբիչին կընդունեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողի...

18.03.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահին
Մարտի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ  նախագահը կարեւորեց ԵԱՀԿ գործող նախագահի  այցը Հարավային Կովկաս`  նշելով, որ այն լավ հնարավորություն է տարածաշրջանի խնդի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am