National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.3.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
09.03.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց կին պատգամավորներին
1 / 1

Վերջին տարիներին ձեւավորված ավանդույթի համաձայն, Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց  կին պատգամավորներին:

Հայաստանի օրենսդիր իշխանության ղեկավարը ջերմորեն շնորհավորելով կանանց, մաղթեց նրանց եւ նրանց ընտանիքներին քաջառողջություն, երջանկություն, սեր  եւ բեղմնավոր գործունեություն։

 Պարոն Աբրահամյանը կարեւորեց կին պատգամավորների դերը Հայաստանի խորհրդարանի օրինաստեղծ աշխատանքում, նրանց նշանակալի ավանդը մեր երկրի  զարգացման գործում։ Նշվեց, որ հայ կինը եղել եւ մնում է ընտանիքի, օջախի անմար լույսը, ապավենն ու հիմնասյունը։ ԱԺ նախագահը բարձր գնահատեց հայ կնոջ դերը ազգպահպանության եւ սերունդների հայեցի դաստիարակության  գործում:

Կին պատգամավորները շնորհակալություն հայտնեցին ջերմ խոսքերի, իրենց աշխատանքի գնահատանքի  եւ շնորհավորանքի  համար :

ԱԺ նախագահը կին պատգամավորներին նվիրեց  գարնանային տոնին համահունչ գեղեցիկ ծաղկեփնջեր։
 
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am