Մարտի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ եւ իր մտահոգությունն է հայտնել ՀՀ Կառավարության շենքի մոտ առեւտրականների ցույցին միացած «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: ՀՀ ոստիկանապետը ԱԺ նախագահին տեղեկացրել է, որ միջադեպի մանրամասները ճշտվում են եւ օրվա ընթացքում կներկայացվեն խորհրդարանի ղեկավարին: