National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.9.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
23.09.2010
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
1 / 4

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները սեպտեմբերի 23-ին հրավիրել էին խորհրդարանական լսումներ` քննարկելու համար ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:   Քննարկումներին  մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Բացելով խորհրդարանական լսումները` ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ հ/կ-ների գործունեությունը կանոնակարգող օրենսդրական փաթեթը բուռն արձագանք է ստացել հասարակության շրջանում: Նա նշեց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները հաշվի առնելով օրենսդրական փաթեթը լրամշակվել է, եւ այս լսումները կազմակերպվել են` լսելու թե հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, թե կառավարության տեսակետները: Տիկին Զոհրաբյանի կարծիքով` այս քննարկումների ընթացքում վեր կհանվեն խնդիրներ, որոնք հաշվի կառնվեն առաջիկա խորհրդարանական քննարկումների ժամանակ:

Արդարադատության փոխնախարար Գեւորգ Մասլխասյանն իր ելույթում նշեց, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մի շարք հասարակական կազմակերպություններ բազմիցս դիմումներ են ներկայացրել պետական մարմիններին` բողոքելով, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի որոշ դրույթներ դժվարություններ են ստեղծում իրենց գործունեության համար եւ ներկայացրել էին հասարակական կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ մի շարք առաջարկություններ` այդ թվում նաեւ օրենսդրական փոփոխություններ: Նշվեց, որ ուսումնասիրվել են  ներկայացված առաջարկությունները եւ դրանց մի մասի ընդունումով բարենպաստ պայմաններ կստեղծվեն հասարակական կազմակերպությունների արդյունավետ գործունեության համար:                    Պարոն Մալխասյանի խոսքով` օրենքում նախատեսվող փոփոխությունները վերաբերում են հասարակական կազմակերպության գտնվելու վայրին, կազմակերպության համագումարների հրավիրման պարբերականությանը եւ այլ տեխնիկական խնդիրների: Կազմակերպության գործունեության թափանցիկության եւ հրապարակայնության սկզբունքի ապահովման համար օրինագծով նախորդ տարում մեկ միլիոն դրամից ավելի մուտքեր ունեցող կամ մեկ միլիոն դրամից ավելի արժողությամբ գույք ձեռքբերած կամ օտարած կազմակերպության բարձրագույն մարմնի կողմից ձեւավորված գործադիր մարմինը պարտավոր է յուրաքանչյուր տարի մինչեւ հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ը իր պաշտոնական ինտերնետային կայքէջում հրապարակել կազմակերպության` տարեկան ծախսերի ընդհանուր գումարը, տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ` կազմակերպության անդամների քանակը, նախորդ տարում անցկացված բարձրագույն եւ ղեկավար մարմինների նիստերի քանակը եւ  կազմակերպության գտնվելու վայրը: Փոխնախարարի խոսքով` նախագծում առաջարկվող մյուս փոփոխությունները նպատակ ունեն վերացնել օրենքի որոշ դրույթների անհամապատասխանությունները «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի դրույթների, ինչպես նաեւ նույն օրենքի այլ դրույթների հետ:

ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը, անդրադառնալով  ՀՀ կառավարության  2010թ. օգոստոսի 5-ին ընդունած  որոշմանը, որով ՀՀ արադարադատության նախարարության աշխատակազմում ստեղծվել է օրենքով նախատեսված առանձին ոչ առեւտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության տեսչություն, նշեց, որ այն չի կարող խոչընդոտել կամ միջամտել հ/կ-ների գործունեությանը:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքերի պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանն իր զեկույցում նշեց, որ ՀՀ արդարադատության նախարարությունը անցած տասը ամիսների ընթացքում օրինագիծը լրամշակել է հասարակական միավորումների առաջարկությունների մեծ մասի հաշվառմամբ` արդեն չորրորդ խմբագրությամբ: Նախագծում կատարվել են մի շարք փոփոխություններ, կառավարությունը հաշվի է առել հ/կ-ների, այդ թվում` ՀՀ Նախագահին կից Հանրային խորհրդի, ՄԻՊ եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների պահանջները: Պարոն Պետրոսյանը գտնում է, որ  չնայած  նախորդ լսումները տվել էին իրենց դրական արդյունքը, բայց ՀՀ արդարադատության նախարարությունը այժմ էլ կարող է նոր լրամշակումներ կատարել, ամբողջությամբ վերանայել հ/կ-ների մասին օրենքը եւ սպառիչ պատասխան տալ բարձրացված բոլոր հարցերին:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանն իր ելույթում հույս հայտնեց, որ լսումների արդյունքում կստանան մի օրինագիծ, որը կհամապատասխանի եւ պետության, եւ հասարակության շահերին:

Քննարկումների ընթացքում պատգամավորները եւ շահագրգիռ այլ անձինք հարցադրումների եւ ելույթների տեսքով բարձրացրին խնդիրներ, որոնք վերաբերում էին օրենքի նախագծի վիճահարույց կետերին: Նրանց հետաքրքրում էր համագումարների անցկացման ժամկետը, «Ստեղծագործական միությունների մասին»  առանձին օրենքի ընդունման, հ/կ-ների գործունեության վերաբերյալ ֆինանսատնտեսական հաշվետվություն ներկայացնելու նպատակահարմարության հարցը, կառավարության որոշմամբ ստեղծված վերահսկողության տեսչության կողմից իրականացվելիք ստուգումներին եւ այլ խնդրահարույց դրույթներին առնչվող մի շարք հարցեր: Լսումներին մասնակցող որոշ հ/կ-ների ներկայացուցիչներ գտնում էին, որ օրինագիծը բարեփոխվել  է հօգուտ հ/կ-ների:


23.09.2010
Հանդիպում ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում
Սեպտեմբերի 23-ին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը հանդիպեց ԼՂՀ ԱԺ  սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Զոյա Լազարյանին: Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ ԱԺ նախագահի խորհրդական, ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ԱԺ-ի ներկայացուցիչ  Կ...

23.09.2010
ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկվեցին «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրին առնչվող հարցեր
Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Գերմանիայի Բունդեսթագի անդամ Մարիա Ֆլախսբարթի, Բեռլինի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Ֆրանկ Բեհրենդթի ու Բունդեսթագի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գերհարդ Ռակենիու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am