National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.9.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
13.09.2010
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում էր Վարշավայում
1 / 2

Սեպտեմբերի 10-13-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամության խմբի ղեկավար,  պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում էր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում`  Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչի հրավերով: Պատվիրակության կազմում էին ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամության խմբի անդամներ Հովհաննես Մարգարյանը,  Արծվիկ Մինասյանը,  Վարդան Բոստանջյանը,  Շիրակ Թորոսյանը եւ  Արմեն Մարտիրոսյանը:

Հայ օրենսդիրները տարբեր ձեւաչափերի  հանդիպումներ ունեցան Լեհաստանի խորհրդարանում,   արտաքին գերատեսչության պատասխանատուների հետ:

Երկու երկրների  բարեկամության խմբերի պատգամավորները հանդիպումների ընթացում կարեւորեցին միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը` քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում, ինչպես նաեւ նշեցին փոխադարձ այցեր կազմակերպելու անհրաժեշտությունը` որպես բարեկամական հարաբերությունները ամրապնդելու եւ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու կարեւոր նախապայման:  Հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստան-Լեհաստան, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին` մասնավորապես  Եվրոպական կառույցներում, ՄԱԿ-ում եւ միջազգային այլ կառույցներում Հայաստանի եւ Լեհաստանի մշտական ներկայացուցիչների ու պաշտոնական պատվիրակությունների միջեւ համագործակցության սերտացմանն ու արդյունավետությանը:

Հայկական պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ  Սեյմի փոխխոսնակ Յեժի Վենդերլիխի հետ, ինչպես նաեւ  Լեհաստանի Հանրապետության Սենատի Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մացիեյ Կլիմայի  եւ փոխնախագահ պարոն Դարիուշ Սելիգայի հետ: Հայկական պատվիրակության ղեկավարը մանրամասներ հաղորդեց  հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացների վերաբերյալ: Հրայր Կարապետյանը նշեց, որ Թուրքիան ի սկզբանե, զանազան պատրվակներ ու պատճառներ բերելով, արգելակում էր հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ նախապայմաններ առաջ քաշում, ինչն անընդունելի է Հայաստանի համար:  ԼՂ հարցի առնչությամբ Հրայր Կարապետյանը պարզաբանեց, որ  Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ կարող է վտանգվել  Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը: Բանախոսը մեկ անգամ եւս վերահաստատեց ԼՂ հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կարգավորելու` հայկական դիրքորոշումը: Նրա ներկայացմամբ` Լեռնային Ղարաբաղի խնդիրը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առանձին խնդիրներ են, եւ դրանք չպետք է կապել իրար հետ:

Հայաստան-Լեհաստան բարեկամության խմբի անդամները  Արտաքին գործերի նախարարի լիազոր Անդժեյ Չիեշկովսկու, ԱԳՆ Արեւելյան բաժնի տնօրեն Յարոսլավ Բարտկեւիչի եւ Կովկասի հարցերով պատասխանատու Տոմաշ Օրլովսկու հետ հանդիպումների ընթացքում քննարկեցին ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջականերում համագործակցությունը եւ նոր հնարավորությունները: Հանդիպում էր կազմակերպվել նաեւ ՍեյմիԱրտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Անդժեյ Հալիցկու եւ Արեւելյան գործընկերության հարցերով մշտական ենթահանձնաժողովի նախագահ Տոմաշ Լենցի հետ: Ազգային ժողովի պատգամավորները փոխանցեցին Եվրամիության հետ լուրջ հարաբերություններ  ձեւավորելու` Հայաստանի պատրաստակամությունը: Միաժամանակ  օգտակար համարեցին լեհական փորձը եւ աջակցությունը, հատկապես որ 2011թ. Լեհաստանն է ստանձնելու Եվրամիության նախագահությունը: Կողմերը անդրադարձան նաեւ առաջիկայում մուտքի արտոնագրերի տրամադրման կարգը  դյուրացնելու հարցերին:

Լեհ սենատոր Լուկաշ Աբգարովիչը նշեց, որ Լեհաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամական եւ գործընկերային հարաբերությունները եւ  ակնկալում է նոր զարգացումներ: Լեհ պատգամավորները ողջունեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը` միաժամանակ  փաստելով, որ Լեհաստանը 2005թ. ճանաչել է  Հայոց ցեղասպանությունը եւ գտնում է, որ նույնը պետք է անի նաեւ Թուրքիան: Լեհաստանը այս հարցում պատրաստ է աջակցել Հայաստանին, հավաստեցին լեհ խորհրդարանականները:

Այցի շրջանակներում քննարկվեցին այլ հարցեր եւս: Շիրակ Թորոսյանը բարցրաձայնեց  Ջավախքի հայերի հիմնախնդիրների մասին` փաստելով  ազգային փոքրամասնության իրավունքները ոտնահարելու  դեպքեր: Նշվեց, որ Հայաստանը ակնկալում է Լեհաստանի աջակցությունը Վրաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող քաղաքականության  դեմ պայքարում: Խոսվեց նաեւ տնտեսական հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին, մասնավորապես անդրադարձ կատարելով խորհրդարանականների դերակատարությանն ու  գործադիր իշխանությանն աջակցությանն այս հարցում:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am