National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.9.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
14.09.2010
Աշխատանքը սկսեց չորրորդ գումարման Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանը
1 / 5
ՍԵպտեմբերի 14-ին ՀՀ  օրհներգի հնչյունների ներքո խորհրդարանը  սկսեց չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի աշխատանքը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց ԱԺ աշնանային նստաշրջանի եւ ընթացիկ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, որոնց հաստատումից հետո պատգամավորները վերահաստատեցին ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը` «Օրինաց երկիր» խմբակցության նախկին անդամ Ստեփան Ասլանյանի փոխարեն ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմում ընդգրկելով «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանին:

 ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է 2010 թվականի հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի պահանջով: Ըստ այդմ` հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթի մասնակցության հայտին կից ներկայացվող փաստաթղթերի հետ նախատեսվում է ներկայացնել նաեւ ՀՀ օրենքով սահմանված չափով վճարված պետական տուրքի մուծման անդորրագիրը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանը առաջին ընթեցմամբ քննարկման ներկայացրեց «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում  լրացումներ կատարելու մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նա պարզաբանեց, որ ոլորտը կարգավորող իրավական դաշտը լիաժեք չէ, կան բացեր, ուստի անհրաժեշտություն է առաջացել ներկայացնել օրինագծերի փաթեթ, ինչը կանոնակարգելուց զատ պայմաններ կստեղծի ներդրումների համար, համապատասխան պայմաններ կստեղծվեն մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա կենցաղային թափոնների բացասական ներգործությունը նվազեցնելու եւ չեզոքացնելու համար:

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը, նկատելով, որ ներկայացված օրենսդրական փաթեթը լուրջ վերամշակման կարիք ունի. մասնավորապես`սահմանված չէ աղբահանություն իրականացնողի պատասխանատվությունը` պարտականություննները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պարագայում:

  Փաթեթի վերաբերյալ իրենց տեսակետներն արտահայտեցին պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը,  Գալուստ Սահակյանը, Լարիսա Ալավերդյանը, Հերմինե Նաղդալյանը, Սուքիաս Ավետիսյանը, ովքեր ողջունելով ներկայացված փաթեթը, անընդունելի համարեցին աղբահանության դիմաց նախատեսված վճարի դրույքաչափերը:  Պատգամավորները կառավարությանն առաջարակեցին հիմնավորել ներկայացված դրույքաչափերը կամ պարզապես հանել  այդ հոդվածները եւ գտնել երկուստեք ընդունելի տարբերակ: Պատգամավորներն անընդունելի համարեցին բնակչության սոցիալական բեռի չհիմնավորված ավելացումը:

 Ըստ հիմնական զեկուցողի, օրինագծի ընդունման դեպքում մեկ շնչի հաշվով աղբահանության վճարը կարող է հասնել 450 դրամի, չնայած այն հանգամանքին, որ փաթեթում նշված է առավելագույն սահմանը:  Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Նիկոլայ Առուստամյանը պատրաստակամություն հայտնեց փոխգործակցել եւ գտնել ընդունելի լուծումներ:

Առաջին ընթերցման ընթացակարգով խորհրդարանը քննարկեց սոցիալական ոլորտին առնչվող օրինագծեր, որոնք ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը:

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» եւ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի սկզբունքային փոփոխությամբ սահմանվում է, որ բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպաստի` վարձու աշխատողի նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին երեք աշխատանքային օրվա համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն:

Դրական եզրակացության է արժանացել նաեւ առաջին ընթեցմամբ քննարկված «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ սկսեց  «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը` կից փաթեթով, որի քննարկումը կծավալվի սեպտեմբերի 15-ի նիստում:

ԱԺ կանոնակարգի համաձայն` օրվա վերջին նիստում պատգամավորները հանդես եկան հայտարարություններով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am