National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.9.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
07.09.2010
«ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
1 / 3

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական  հանձնաժողովը «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի նախագծի քննարկման նպատակով կազմակերպել էր խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարարության, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական  հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը բացման խոսքում նշեց, որ օրենքի ընդունման անհրաժեշտությունը ակնհայտ է, եւ այն բխում է ՀՀ Սահմանադրության եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներից, որոնց համաձայն` բացառապես օրենքներով են սահմանվում կարգապահական պատաuխանատվության ենթարկելու դեպքերը, կարգն ու պայմանները, ֆիզիկական անձանց նկատմամբ պարտականությունները: Օրենքի նախագծով կարգավորվում են ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում զինվորական կարգապահության կանոնները, կարգապահական տույժերի տեսակները, կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգն ու պայմանները: Բանախոսը  կարեւորեց հատկապես այն, որ նախագծում ներառված են զինվորներին հրաման տալու սահմանափակումները, զինվորականի զեկուցակիր գրելու եւ հրամանը վիճարկելու կարգը: Պարոն Կարապետյանը նկատեց, որ օրինագիծը լրամշակման կարիք ունի հատկապես բարձր հրամանատարական կազմի իրավունքների, լիազորությունների եւ պարտականությունների, ինչպես նաեւ բողոքարկման կարգի հստակեցման առումով, ինչը այս եւ հետագա քննարկումների նպատակն է: Նա տեղեկացրեց, որ ՀՀ պաշտպանության նախարարը դիմել է իրենց, որ օրենքի նախագիծը ներկայացվի Վենետիկի հանձնաժողով. այդ հարցը կքննարկվի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 9-ին կայանալիք նիստում:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը ներկայացրեց օրենքի ընդունման անհրաժեշտությունը` տեղեկացնելով, որ ներկայումս ՀՀ ԶՈՒ կարգապահական հարաբերությունները կարգավորվում են 1996 թվականին ընդունված ՀՀ կառավարության  որոշմամբ, ինչը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Միաժամանակ, գործող որոշման մի շարք դրույթներ արդեն իսկ ժամանակավրեպ են եւ չեն բավարարում ՀՀ զինված ուժերի արդի զարգացման ու իրականացվող պաշտպանական բարեփոխումների պահանջները: Առաջարկվում է օրենքով կարգավորել ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում զինվորական կարգապահության կանոնները, կարգապահական տույժերի տեսակները, կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգն ու պայմանները: Մտցվել է զինծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժի նոր տեսակ` կարգապահական վաշտ ուղարկելը` տույժ կրելու եւ  տույժի ենթարկված զինծառայողներին պահելու նպատակով. կարգապահական վաշտը կգործի զինվորական ծառայության խստացված ռեժիմով եւ կգործի ռազմական ոստիկանության համակարգում: Պարոն Նազարյանի գնահատմամբ` օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի օրենսդրական մակարդակով կարգավորել ՀՀ ԶՈՒ կարգապահական հարաբերությունները, կապահովի զինծառայողների` ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների անարգել իրականացումը, խթան կհանդիսանա յուրաքանչյուր զինծառայողի` ՀՀ պաշտպանության, զինվորական պարտքի եւ իր պարտականությունների կատարման համար անձնական պատաuխանատվության լիարժեք գիտակցման, ինչպեu նաեւ հրամանատարների կողմից իրենց լիազորությունների սահմաններում կարգապահական պատասխանատվության ճշգրիտ կիրառման համար:

ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ Սասուն Սիմոնյանը ներկայացրեց ոլորտում առկա խնդիրների` նախագծով  առաջարկվող լուծումներն ու կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արման Դանիելյանը նշեց, որ օրենքը կաշխատի միայն այն դեպքում, եթե հստակեցվեն մեկուսացման կարգին, պահպանման պայմաններին եւ բողոքարկման կարգին վերաբերող դրույթները: Նա ողջունելի համարեց կարգապահական մեկուսարանների վերացումն ու դրանց փոխարեն կարգապահական վաշտի ստեղծումը:

Ելույթ ունեցողները պատասխանեցին  բազմաթիվ հարցերի, որոնք առնչվում էին բողոքարկման կարգին, կարգապահական վաշտի գործունեությանը, բանակի բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավմանը, խրախուսանքի եւ տույժի կիրառման մանրամասներին:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական  հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը շնորհակալություն հայտնեց քննարկման մասնակիցներին օրինագծի վերաբերյալ կատարած սկզբունքային դիտողությունների եւ առաջարկների համար եւ խնդրեց դրանք գրավոր ներկայացնել հանձնաժողով` քննարկելու սեպտեմբերի 9-ին տեղի ունենալիք նիստում:
 


07.09.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի Կանադա- Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը
Սեպտեմբերի 7-ն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կանադայի Համայնքների պալատի Կանադա - Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը, որի կազմում են խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխթը, պատգամավորներ Ռոբերտ Օլիֆանթը եւ Թոնի Մարտինը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկա...

07.09.2010
Կանադա-Հայաստան բարեկամության խմբի անդամներն այցելեցին խորհրդարան
Սեպտեմբերի 6-ին   եռօրյա այցով Հայաստան է ժամանել Կանադայի Համայնքների պալատի Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին` Հարոլդ Ալբրեխթի ղեկավարությամբ: Սեպտեմբերի 7-ին Կանադայի խորհրդարանական պատվիրակությունը Ազգային ժողովում հանդիպեց Հայաստան-Կանադա  բարեկամության...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am