National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.9.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
01.09.2010
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ  ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ: Երկրորդ ընթերցումով քննարկվեց ԱԺ պատգամավորներ Ռաֆիկ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի, Արտակ Դավթյանի հեղինակած «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Որոշվեց հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը երաշխավորել ընդգրկելու սեպտեմբերի 14-16-ի  ԱԺ  նիստերի օրակարգի նախագծում:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» պատգամավորներ Արա Նռանյանի, Վարդան Բոստանջյանի, Ռուզաննա Առաքելյանի, Գոհարիկ Ենոքյանի, Սամվել Նիկոյանի ներկայացրած օրենսդրական փաթեթը քննարկվեց առաջին ընթերցմամբ: Պարոն Նռանյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն արդյունավետ, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել ապօրինի ձեռնարկատիրության եւ կեղծ ապրանքների արտադրության դեմ: Հեղինակները խնդիր են դրել ապահովել ապօրինի գործունեություն իրականացնողների կողմից հասցված վնասի եւ կիրառվող պատժի համապատասխանությունը` մասնավորապես լիցենզավորում պահանջող գործունեության տեսակներով ապօրինի զբաղվելու դեպքում տուգանքի չափին զուգահեռ նաեւ լիցենզիայի դիմաց գանձվող պետական տուրքի չափով տուգանքի կիրառումը: Առաջարկվող փոփոխությամբ ապահովվում է համապատասխանությունը կեղծ ապրանքների պատրաստման եւ իրացման հոդվածի վերնագրի եւ բովանդակության միջեւ, սպառողներին խաբելու ձեւերին է դասվում այլ ապրանքային նշանի, սպասարկման նշանի, ֆիրմային անվանման խեղաթյուրված, աղավաղված կամ շփոթության աստիճանի նմանությամբ օգտագործումը:

Քննարկվեց նաեւ ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը առաջին ընթերցումով ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները թրաֆիկինգի, սեռական շահագործման, երեխաների առք ու վաճառքի եւ այլ հանցագործությունների հետ կապված մի շարք հարցեր կանոնակարգելու եւ հստակեցնելու նպատակ ունեն: Կառավարությունը գործող քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներում առաջարկում է փոփոխություններ: 132.2 եւ 132.3 նոր հոդվածներով քրեականացվել են այնպիսի արարքներ, որոնց համար գործող օրենսգրքով պատժամիջոցներ չէին նախատեսվում:

ԱԺ պատգամավորները քննարկումների ընթացքում ներկայացրին մի շարք առաջարկներ, որոնց հիման վրա կառավարության ներկայացուցիչը խոստացավ լրամշակել օրինագիծը:

Քննարկված օրենսդրական փաթեթը եւ օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ չորրորդ գումարման ութերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Մինչեւ 30 եւ 60 օրերով հետաձգվեցին մի շարք օրենքների նախագծերի քննարկումներ:


01.09.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա առթիվ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա կապակցությամբ, որտեղ ասվում է.   «Սիրելի հայրենակիցներ` աշակերտներ եւ ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ, կրթության ոլորտի աշխատողներ, Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի` Գիտելիք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am