National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.7.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
21.07.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը Խորհրդարանների նախագահների համաշխարհային 3-րդ համաժողովում

Հուլիսի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունեցավ Ժնեւում ընթացող Խորհրդարանների նախագահների համաշխարհային 3-րդ համաժողովում, որին մասնակցում են 150 երկրների խորհրդարանների նախագահներ եւ միջազգային կառույցների ղեկավարներ: Դիմելով ներկաներին` ՀՀ ԱԺ նախագահը ասաց.

«Հարգելի նախագահ,

Հարգարժան գործընկերներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Թույլ տվեք, առաջին հերթին, ողջունել Ձեզ այս կարեւոր համաժողովի կայացման կապակցությամբ, որն ավելի քան արդիական է եւ շնորհակալություն հայտնել քարտուղարությանը համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը` իր ծավալներով,  աշխարհագրությամբ եւ հետեւանքներով ցույց տվեց, որ երկրագնդի տնտեսությունը կանգնած է նոր մարտահրավերի առջեւ` կապված տնտեսավարման, ֆինանսական եւ արտադրական հատվածների փոխադարձ ինտեգրման նպատակով առավել արդյունավետ մեխանիզմների մշակման ու ներդրման հետ եւ արտացոլեց գլոբալիզացման այն միտումները, որոնք առկա են եւ շարունակում են աճել ամբողջ աշխարհում:

Ֆինանսական ճգնաժամը որոշ երկրներում վերածվեց նաեւ քաղաքական ճգնաժամի, երբ կառավարությունները հարկադրված էին դիմել հրաժարականի: Սա գալիս է ապացուցելու գլոբալ մակրոտնտեսական կառավարման եւ ֆինանսական շուկաների կարգավորման դաշտի վերաձեւավորման անհրաժեշտությունը: Առկա են անկայունությանը դիմակայելու տագնապը եւ ապագայի նկատմամբ անորոշությունը:

Կարծում եմ, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի բարձրացնենք հանրության իրազեկվածությունը, ապահովենք գործունեության թափանցիկությունը, լիարժեք կերպով իրականացնենք խորհրդարանական վերահսկողությունը: Որպես ժողովրդի ընտրյալներ, մենք պետք է աշխատեցնենք խորհրդարանական մեխանիզմները, որոնք նպատակաուղղված կլինեն կառավարության կողմից բյուջեի կատարման վերահսկողության բարձրացմանը, անհրաժեշտության դեպքում բյուջեի ցուցանիշների վերանայման հնարավորությանը:

Այսօր լայնածավալ քննարկումներ են տեղի ունենում միջազգային ֆինանսական ճարտարապետության բարեփոխման շուրջ, որոնց նպատակն է միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից իրականացվող գործունեության համար պատասխանատվության ստանձնումը:

Չնայած այն հանգամանքին, որ ճգնաժամին դիմակայելու հիմնական պատասխանատվությունն ընկած է կառավարությունների վրա, մեր երկրների խորհրդարանները պետք է վճռորոշ դերակատարություն ստանձնեն եւ անհրաժեշտ որոշումներ ընդունելու կարողություն ունենան: Դրանց թվին է պատկանում ճգնաժամի պատճառով առաջացած բացասական սոցիալական ազդեցության նվազեցումը գործազուրկ եւ հասարակության ամենախոցելի եւ անպաշտպան խավերի վրա:

Խորհրդարանները պետք է նաեւ իրենց դերակատարությունն ունենան ճգնաժամի ժամանակ ընդունվող եւ հաճախ կարծր եւ ժողովրդականություն չվայելող միջոցներին օրինականություն հաղորդելու ու դրանց նկատմամբ հանրության աջակցությունն ապահովելու գործում: Թափանցիկությունն ու քաղաքացիների հետ երկխոսություն վարելու ունակությունը կենսական նշանակություն ունեն քաղաքական գործընթացների համար:

Ֆինանսատնտեսական ճգնաժամը, ի թիվս բազմաթիվ այլ երկրների, էականորեն ազդեց նաեւ Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա` առաջ բերելով ինչպես կառուցվածքային, այնպես էլ սոցիալական, ֆինանսական եւ կառավարման լրացուցիչ հիմնախնդիրների լուծման անհրաժեշտություն:

Հայաստանի իշխանություններն անում են ամեն ինչ մեր երկրի տնտեսության եւ բնակչության կենսամակարդակի վրա ճգնաժամի թողած բացասական ազդեցությունը նվազեցնելու համար: Նույնիսկ այդ պայմաններում ՀՀ իշխանությունները չեն կրճատել սոցիալական ծախսերը, չեն նվազել նաեւ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո աղետի գոտում բնակարանային շինարարության համար հատկացվող գումարները:

Հայաստանի խորհրդարանն ու կառավարությունը հետամուտ են թափանցիկ գործունեություն իրականացնելուն: 2008թ. նոյեմբերի 12-ին ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային Ժողով ներկայացրեց իր հակաճգնաժամային ծրագիրը, որով նախատեսված միջոցառումները միտված են մեղմելու ճգնաժամի հետեւանքով առաջացած եւ տնտեսության առջեւ կանգնած ռիսկերը, որոնք էապես մեծանում են Հայաստանի շարունակվող շրջափակման պատճառով եւ դեպի ծով ելք չունենալու հանգամանքով:

Ֆինանսական ճգնաժամի ազդեցության մեղմելուն ուղղված գործընթացում իր կարեւոր մասնակցությունն ունեցավ նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, որը սերտորեն եւ արդյունավետ կերպով համագործակցելով Հանրապետության Նախագահի եւ ՀՀ կառավարության հետ, կարողացավ ժամանակին ընդունել եւ կյանքի կոչել հակաճգնաժամային միջոցառումների համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները:

Հարգելի գործընկերներ,

Ակնհայտ է, որ գլոբալ տնտեսությունը պահանջում է ոչ միայն սոցիալ-տնտեսական քաղաքականության ներդաշնակեցում, այլեւ գլոբալ մտածողություն եւ համապատասխան գործողություններ: Վերջիններս էլ, իրենց հերթին, պահանջում են  պատասխանատվության ստանձնում իշխանության բոլոր թեւերի կողմից:

Միջխորհրդարանական միության նման հեղինակավոր կազմակերպությունը մշտապես եղել է իր կոչմանը հավատարիմ անկախ կառույց եւ, ըստ իս, պետք է ավելի մեծ դերակատարություն ստանձնի ժողովրդավարության, մարդու հիմնարար ազատությունների ապահովման, օրենքի գերակայության եւ 21-րդ դարում մարդկության առջեւ ծառացած բազմաթիվ մարտահրավերներին դիմակայելու գործում:

Անցած երկուս ու կես օրվա ընթացքում մենք ունկնդրեցինք աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարների մտահոգությունները ֆինանսատնտեսական ճգնաժամի, խորհրդարանների դերակատարության ու բազում այլ հարցերի վերաբերյալ: Կարծում եմ, միասնական ջանքերի շնորհիվ աշխարհն ի վիճակի է հաղթահարել առկա հիմնախնդիրներն ու շարժվել առաջ` դեպի կայուն զարգացում եւ համերաշխ գոյակցություն»:


21.07.2010
Համատեղ աշխատանքային նիստ Ազգային ժողովում
Հուլիսի 21-ին տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եւ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության համատեղ աշխատանքային նիստը, որին հրավիրվել էր մասնակցելու ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նիստի ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am