National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.1.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
30.01.2010
Ցուցահանդես` նվիրված Սուրբ Սարգսի տոնին
1 / 5

Ազգային ժողովը իր մշակութային միջոցառումների շրջանակում ավանդաբար անդրադառնում է հայկական տոնացույցին: Այս անգամ Սուրբ Սարգսի տոնի առիթով Ազգային ժողովի հյուրերը գեղագիտության ազգային կենտրոնի փոքրիկ նկարիչներն էին: Հունվարի 30-ին կազմակերպված ցուցահանդեսի 30 մասնակիցների վրձնած մոտ 40 աշխատանքները ներկայացնում էին սրբի անունը կրող Հայաստանյայց եկեղեցիները, հայոց սրբերի դիմանկարներ, Սուրբ Սարգսի կերպարի յուրօրինակ վերարտադրություններ: Գեղագիտության ազգային կենտրոնի սաները արդեն երկրորդ անգամ են իրենց գործերով ներկայանում Ազգային ժողովում: Նրանց խոսքով բացի այն, որ Ազգային ժողովի հյուրընկալ հարկի տակ ներկայանալը մեծ պատիվ է իրենց համար, դա նաեւ շատ մեծ պատասխանատվություն է, քանզի Ազգային ժողովի նախագահը բազմիցս նշել է, որ հենց այս երեխաներն են կերտելու մեր վաղվա օրը եւ հենց արվեստի լեզվով արտահայտած նրանց իղձերն ու նպատակները մեզ համար պետք է դառնան գործունեության ծրագիր:

Ողջունելով ներկարներին  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Սուրբ Սարգսի տոնը մեր եկեղեցու ամենագեղեցիկ ու ամենասիրված տոներից մեկն է: Եկեղեցական արարողություններից զատ տոնն ունի նաեւ ժողովրդական գեղեցիկ ծիսաշար: «Մեր պատմությունն ու կրոնը կյանքի գեղեցկությունն արտահայտող հարուստ նյութ են պարունակում: Երբ ես ձեր տարիքում էի, այս տոնը չէր նշվում: Իսկ այսօր ուրախությամբ պետք է արձանագրենք, որ մեր եկեղեցին այդ գեղեցկությունը տեսնելու առիթներ է մեզ պարգեւում»,-նշեց ԱԺ նախագահը:

ԱԺ նախագահը հատուկ շեշտեց, որ մեր ժողովրդի ուժը մեր արվեստի եւ գիտության մեջ է եւ պետք է որ պատշաճ կերպով խրախուսվեն այս երեխաները, որ ծնվեն արվեստի նոր գլուխգործոցներ: Նրա խոսքով Գեղագիտության ազգային կենտրոնի երեխաների բոլոր աշխատանքները հիանալի են, պարզապես հրաշք են:  Պատկերաշարից պարոն Աբրահամյանը առանձնացրեց էր մի նկար` Սեդա Այվազյանի «Սուրբ Սարգիսը»: Նա նշեց, որ այս նկարը «Հայլենդ.էյէմ» սոցիալական ցանցի միջոցով կնվիրի  ամբողջ աշխարհից ցանցում ընդգրկված 75.000 մեր հայրենակիցներին:  ««Հայլենդ»-ը ամբողջ աշխարհի հայերի տունն է: Այստեղ` այս ցանցում, մենք շփվում ենք առանց ժամային գոտիների ու աշխարհագրական պատնեշների, առանց նախապես նշանակված հանդիպումների: Ես ուրախ եմ այս ցանցի միջոցով իմ հայրենակիցների հետ շփվելու հնարավորության համար: Ուրախ եմ, որ դուք հետեւում եք մեր երկրի քաղաքական, տնտեսական եւ մշակութային անցուդարձին»- ասաց ԱԺ նախագահը:

 Իսկ նկարի հեղինակը իր հերթին անակնկալ մատուցեց պարոն Աբրահամյանին` նվիրելով նրան իր «Սուրբ Սարգիսը»` մաղթանքով, որ Սուրբ Սարգիսը լինի ԱԺ նախագահի հովանավոր սուրբը իր բոլոր ձեռնարկներում: Ցուցահանդեսի բոլոր մասնակիցները պարոն Աբրահամյանից ստացան շնորհավորական բացիկներ իրենց իսկ նկարներով:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am