National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.1.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
26.01.2010
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 2

Հունվարի 26-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Արտյուշ Շահբազյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ մեծ թվով ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր ցանկանում են ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն, անձի հաշվառված չլինելուն առնչվող խնդիրների են հանդիպում: Նման խոչընդոտ հատկապես առաջանում է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել ցանկացող, ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիների մոտ, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չունեն մշտական բնակության վայր եւ առավելապես բնակվում են այլ երկրում: Օրենքի նախագծով առաջարկվում է այդ անձանց բնակչության պետական ռեգիստրում հաշվառել օտարերկրյա պետությունում իրենց մշտական բնակության վայրի հասցեով:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկվող օրինագիծը կընդգրկվի ԱԺ գարնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Առաջին ընթերցման ընթացակարգով հանձնաժողովը քննարկեց ԱԺ պատգամավորների հեղինակած «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը օրինագծերի փաթեթի ընդունումը պայմանավորեց օրենսդրական հակասությունները վերացնելու անհրաժեշտությամբ: Փոփոխությունների արդյունքում ՀՀ Նախագահի թեկնածության առաջադրման իրավունք է վերապահվելու կուսակցության համագումարին` որպես կուսակցության բարձրագույն մարմնի, եւ կուսակցության մշտապես գործող մարմնին, որը կուuակցության անունից իրականացնում է իրավաբանական անձի լիազորություններ:

Քննարկվող օրենսդրական փաթեթը եւս հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ գարնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը առաջին ընթերցմամբ ներկայացրեց մի խումբ ԱԺ պատգամավորների հեղինակած «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթի նպատակը անձանց` Սահմանադրությամբ կամ Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորություն է ստեղծում միայն այն դեպքում, երբ վերանայման կարգը թույլ է տալիս այդ անձանց իրացնելու նաեւ Սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը: Քննարկվող օրինագծերը հնարավորություն են ընձեռում անձանց Սահմանադրական դատարանի կամ Եվրադատարանի որոշման հիման վրա վերականգնելու Սահմանադրությանը կամ Կոնվենցիային հակասող ճանաչված նորմի կիրառման արդյունքում խախտված իրենց իրավունքները:

ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը առաջին ընթերցումով ներկայացրեց նաեւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ԱԺ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը: Հիմնական զեկուցողի գնահատմամբ` օրենսդրական փոփոխությունները նպատակ ունեն հստակեցնել «ԱԺ կանոնակարգ» օրենքի որոշ դրույթներ:

Քննարկված օրինագծերը ստացան հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կընդգրկվեն ԱԺ գարնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Երկրորդ ընթերցմամբ պատգամավորները քննարկեցին «ՀՀ Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք արժանացան հանձնաժողովի դրական եզրակացությանը եւ կընդգրկվեն ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Մինչեւ 15, 30 եւ 60 օրով հետաձգվեցին 18 օրինագծերի եւ օրենսդրական փաթեթների քննարկումները:
 


26.01.2010
Հովիկ Աբրահամյան. «Ստեղծվել է ամուր հիմք հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման համար»
Հունվարի 26-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խուն Ցզյուինին` իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Զրույցի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց դեսպան Ցզյուի...

26.01.2010
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության մանդատները վերահաստատվեցին
Հունվարի 26-ին տեղի ունեցավ ԵԽԽՎ կանոնակարգի, անձեռնմխելիության եւ ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի նիստը, որի աշխատանքներին մասնակցեցին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը /հրավիրյալի կարգավիճակով/ եւ վերոնշյալ հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանը: Հանձնաժողովի օրակարգում ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am