National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.5.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
20.05.2009
Պատգամավորներն առաջարկում են փոփոխել «Հաստատագրված վճարների մասին» օրենքը

Ազգային ժողովը մայիսի 20-ին շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքները` ընդունելով նախորդ նիստերում քննարկված եւ դեռ քվեարկության չդրված նախագծերը: Մինչ այդ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց ՀՀԿ խմբակցության որոշման` Էդուարդ Շարմազանովին խմբակցության քարտուղար ընտրելու մասին:

Խորհրդարանականներն անցան օրակարգային` «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը:  Հարակից ելույթում ՀՀ պետական -իրավական հարցերի  մշտական հանձնաժողովի եզրակացությունը ներկայացրեց Արտակ Դավթյանը: Հաշվի առնելով նախագծով առաջարկվող սկզբունքային փոփոխությունները եւ հանրության հետաքրքրությունը դրանց վերաբերյալ` նա առաջարկեց առաջին ընթերցումից հետո նախագծին անդրադառնալ քննարկման ավելի լայն` խորհրդարանական լսումների ձեւաչափով: Պատգամավորը փոխանցեց հանձնաժողովի նիստում հնչած մտահոգությունները` ներկաների ուշադրությունը հրավիրելով վիճահարույց կետերի` մրցույթի արդյունքում միայն մեկ հաղթող ճանաչելու, լրացուցիչ չափանիշներ կիրառելու, հասարակական կազմակերպությունների մասնակցությունը գործընթացում բացառելու եւ այլնի վրա: «Ժառանգություն» խմբակցության երկու ներկայացուցիչներ` Արմեն Մարտիրոսյանն ու Լարիսա Ալավերդյանը քննադատաբար արտահայտվեցին կառավարության նախաձեռնության վերաբերյալ:  Արմեն  Մարտիրոսյանը դեմ է նախագծին, քանի որ տեսնում է քաղծառայության համակարգի հիմքում դրված սկզբունքների փոփոխություն, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկեր: Լարիսա Ալավերդյանը խոսեց ընդհանրապես կադրային քաղաքականության մասին, արհմիությունների  պասիվ աշխատանքից եւ մրցութային հանձնաժողովներից ՀԿ-ները դուրս մղելու  փաստից:

ՀՀԿ խմբակցության տեսակետը խորհրդարանականներին ներկայացրեց Գագիկ Մինասյանը: Նա նկատեց, որ թեեւ նախագծում շտկումներ են կատարվել, բայց դեռեւս կան լուծման ենթական հարցեր: Պատգամավորն իր ելույթում վտանգավոր համարեց առանձին դեպքերի համար այլ ընթացակարգեր սահմանելու` նախագծով ստեղծվող նախադեպերը: Նա անհամաձայնություն հայտնեց նաեւ փակ մրցույթներ անցկացնելու վերաբերյալ` ասելով, որ դա կհակասի քաղծառայության  համակարգի հիմնական գաղափարախոսությանը: Գագիկ Մինասյանը վաղաժամկետ համարեց մրցույթում մեկ հաղթող ունենալու մոտեցումը` նկատելով, որ դա աշխատանքի արդյունավետության վրա կարող է բացասաբար անդրադառնալ:  ՀՀԿ-ի պատգամավորը այս եւ այլ հարցերին նախատեսում է հեղինակների հետ համատեղ  մեկ անգամ եւս անդրադառնալ:

Օրենքի նախագծի վերաբերյալ արտահերթ ելույթ ունեցավ Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը: Անդրադառնալով նախ քաղծառայության համակարգի ներդրմանը` նա ընդգծեց այն դժվարությունները,  որոնք հաղթահարվել են  2001 թ.-ին` նոր մոտեցումները,քաղաքական կամքը կյանքի կոչելու համար: Տկն. Պետրոսյանի գնահատմամբ` քաղծառայության  համակարգը  հաջողությամբ է անցել կայացման քննությունը եւ եվրոպական ու ԱՊՀ մի շարք երկրների կողմից ճանաչվել որպես օրինակելի: Այդուհանդերձ, ԱԺ փոխնախագահը այն չի համարում կատարյալ եւ տեսնում է շարունակական բարեփոխումների կատարելագործման անհրաժեշտություն: Օրենսդրական նախաձեռնության տեսքով խորհրդարանին առաջարկվող սկզբունքային փոփոխությունները, ըստ բանախոսի, որոշ մտահոգություններ են առաջացնում: Խորհրդարանի փոխնախագահը նշեց մասնավորապես  փակ մրցույթը որոշ դեպքերում արտամրցութային նշանակումներով փոխարինելու` նախագծով ընձեռնված հնարավորությունը:  Փակ մրցույթի մոդելն այսօր կիրառվում է խորհրդարանում` պետական ծառայության համակարգում, եւ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, բանախոսի ներկայացմամբ, նախաձեռնել է այն փոփոխելու գործընթաց հաշվի առնելով կիրառման արդյունավետության խնդիրները: Մրցույթի արդյունքում միայն մեկ հաղթող ճանաչելու համար քաղծառայության համակարգը դեռ պատրաստ չէ, կարծում է Արեւիկ Պետրոսյանը եւ հավելում, որ այդ մոտեցումը կիրառելի կլինի թեստավորման  գործընթացը կատարելագործելուց հետո: Պետական կառավարման ոլորտի ստաժը հիմնական չափանիշ դիտարկելը, Աժ փոխնախագահի համոզմամբ, համակարգը փակուղի կտանեն, որը կխոչընդոտի ներքին առաջընթացի հնարավորությունը: Նա չի կիսում նաեւ քաղծառայության խորհրդի ներկայացուցիչների թիվը հանձնաժողովներում նվազեցնելու մոտեցումը:   Փոխարենն Արեւիկ Պետրոսյանն իր ելույթում ընդունելի համարեց մրցույթի եւ ատեստավորման ժամանակ համապատասխան մարմնի կոնկրետ պատասխանատու ներկյացացուցիչների մասնակցությունն ապահովող դրույթը` նկատելով, որ այդպես կամայական կազմ չի ընտրվի: Ողջունեց նաեւ   կրտսեր պաշտոնների համար հավաստագրերի կիրառումը, սակայն այն պետք է կատարելագործել շարունակության մեջ: Արեւիկ Պետրոսյանի կարծիքով` պետք է համոզվել, որ առաջարկվող փոփոխությունները կապահովեն առաջընթաց եւ նոր միայն դրական եզրակացություն տալ:         
 
Եզրափակիչ ելույթում քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը նկատեց, որ  համակարգը պետք է բարեփոխվի սահուն, առանց ցնցումների եւ որ բոլոր առաջարկները պետք է անցնեն քննություն:

 Շուրջ երեք տասնյակ պատագամավորներ նախաձեռնել են եւ խորհրդարանի գնահատմանը ներկայացրել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծ: Նախագծի համահեղինակ Ռոբերտ Թովմասյանի   ներկայացմամբ` փոփոխությունն ուղղված է  գազալցման կայանների շահագործման պարզեցմանը, որից կշահեն նաեւ  ծառայությունից օգտվողները: ործող օրենքով ավտոտրանսպորտային միջոցների գազալցման համար նախատեսված հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է դիտարկվում կայանում տեղակայված գազալցման խողովակների քանակը: Արդյունքում տնտեսավարողները խողովակների քանակը հասցնում են նվազագույնի` սպառողների համար անհարմարություն ստեղծելով եւ հերթեր գոյացնելով: Պատգամավորներն առաջարկում են հաստատագրված վճարի չափը պայմանավորել գազի ծավալով: Պատգամավորի կարծիքով` այս փոփոխությունը կնվազեցնի նաեւ կոռուպցիոն ռիսկերը. տնտեսավարողը չի կարողանա համաձայնության գալ տեսուչի հետ եւ փոխել գազաչափի տվյալները, քանի որ ցուցմունքները մշտապես կգրանցվեն  նաեւ «Հայռուսգազարդում»:  Բյուջեի եկամուտների վրա այս փոփոխությունը, ըստ համահեղինակի, որեւէ ազդեցություն չի ունենա: Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ`    նկատելով, որ գործընթացը պարզեցվում է թե տնտեսավարողի եւ թե  սպառողի համար:  Հանձնաժողովի նախագահն առաջարկեց այս փոփոխությանը զուգահեռ  ամրագրել  հարկման նվազագույն չափ: Նշենք, որ հանրապետությունում կան ավտոտրանսպորտային միջոցների գազալցմամբ զբաղվող 248 տնտեսավարողներ: Ի դեպ, 2010 թ.-ից կառավարությունը նախատեսում է գազալցման նոր տարբերակ` կարգավորիչ աշտարակներով եւ ծախսաչափերով:

Հարցի քննարկումը կշարունակվի մայիսի 21-ի նիստում:

Մայիսի 20-ի նիստը, ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով, ավարտվեց պատգամավորների եւ կառավարության անդամների միջեւ հարցուպատասխանով:


20.05.2009
Ցուցահանդես Ազգային ժողովում
Մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի Կանաչ սրահում բացվեց գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սեւադայի գեղարվեստական լուսանկարչության անհատական ցուցահանդեսը, որին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահներ Արեւիկ Պետրոսյանը, Սամվել Նիկոյանը, պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուց...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am