National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.5.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
14.05.2009
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում

Մայիսի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը ` Արա Բաբլոյանի նախագահությամբ:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը ներկայացրեց օրինագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունները: Նախագծի հոդված 5-ով օրենքի 22-րդ հոդվածում լրացվող 1.1 մասում «տեղափոխվող» բառը առաջարկվում է փոխարինել «հոսպիտալացվող» բառով, իսկ օրենքի 22-րդ հոդվածում լրացվող 1.2 մասը լրացվում է նոր նախադասությունով. «Հոգեբուժական հանձնաժողովի կամ հետազոտող բժշկի կողմից կայացրած որոշումները պետք է լինեն պատճառաբանված եւ պարտադիր կերպով ամրագրվեն բժշկական փաստաթղթերում»:

Քննարկված օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Քանի որ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախորդ ԱԺ քառօրյայում ընդունված օրենքով  ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անունը փոխվել է` վերանվանվելով ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի, ապա հաստատվեց հանձնաժողովի լրամշակված «Կանոնակարգը»:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 14-ի նիստում Հովհաննես Մարգարյանի նախագահությամբ քննարկվեցին երկու օրենսդրական փաթեթներ եւ ստացան հանձնաժողովի դրական եզրակացությունը: 

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մալխասյանը հանձնաժողովի քննարկմանն առաջարկեց կառավարության հեղինակած «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, որի նպատակն է ներդրումային, սոցիալական եւ բարեգործական ծրագրեր իրականացնելու դեպքերում պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի ներդրմամբ մասնակցություն ունենալ տվյալ ծրագրերում: Ըստ հիմնական զեկուցողի` ներդրումային ծրագրերի իրականացման առաջարկի դեպքում հնարավոր կլինի պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի` օրենքով սահմանված կարգով ուղղակի վաճառքի միջոցով օժանդակել նման ծրագրերի իրականացմանը: Փաթեթը կընդգրկվի ԱԺ գարնանային եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց առաջին ընթերցմամբ ընդունված «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների  մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին եւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, տեղեկացնելով, որ փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն ստացվել, կատարվել են խմբագրական շտկումներ: Փաթեթին ավելացվել է մեկ օրենսդրական նախաձեռնություն եւս. առաջարկվում է լրացում կատարել «Կրթության առանձնահատուկ պայմանների իրավունք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքում: Պարոն Տերտերյանը նշեց, որ փաթեթում կատարվող բոլոր փոփոխությունները պայմանավորված են «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանացնելու անհրաժեշտությամբ: Օրինագծերի փաթեթը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը օրինագծի հեղինակի` Վիկտոր Դալլաքյանի առաջարկությամբ մինչեւ 30 օրով հետաձգեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:
 
  
                  


14.05.2009
Հովիկ Աբրահամյան. «Հայաստանում Բրազիլիայի առաջին դեսպանն իր ուրույն ոճով դրեց երկկողմ համագործակցության ամրապնդման համար անհրաժեշտ հիմնաքարը»
Մայիսի 14-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռենատե Ստիլլեին` Երեւանում իր առաքելությունն ավարտելու կապակցությամբ:Զրույցի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց տկն. Ստիլլեին անցած տարիների սերտ համագործակց...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am