ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունվարի 14-ին ընդունեց Հայաստանում
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2009 թվականին Ազգային ժողովի եւ Եվրախորհրդի համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ բազմաթիվ ծրագրեր ու մեծ անելիքներ կան այս տարում: Նա անդրադարձավ նաեւ ԵԽ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների այցին Հայաստան` նշելով մեր երկրին առնչվող ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ուղղությամբ արված քայլերը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր: