National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.6.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
12.06.2007
Հարգանքի տուրք` Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Հունիսի 12-ին կլրանար ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի 56-ամյակը: Կոմիտասի անվան պանթեոնում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը,  ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, պետական, հասարակական-քաղաքական եւ մշակութային բազում գործիչներ, հարազատներ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին Անդրանիկ Մարգարյանի շիրմաքարին` իրենց հարգանքի տուրքը մատուցելով հանգուցյալ վարչապետի հիշատակին:

Անդրանիկ Մարգարյանի ծննդյան 56-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ «Նվիրյալը» գրքի շնորհանդեսը, որը ներկայացնում է երրջանկահիշատակ վարչապետի անցած ուղին: Հուշ-երեկոն տեղի ունեցավ Կամերային երաժշտության տանը:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, անդրադառնալով Անդրանիկ Մարգարյանի հայ րենանվեր գործունեությանը, մասնավորապես նշեց. «Սա առաջին հունիսի 12-ն է, երբ մենք նշում ենք Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն առանց իրեն, բայց սոսկ առանց իր ֆիզիկական ներկայության, որովհետեւ վստահ եմ, որ Անդրանիկ Մարգարյանը մեզ հետ է եւ մեզ հետ է լինելու մեր ամբողջ կյանքում, որովհետեւ անցավ ճանապարհ, որը չպետք է չափել այն քիչ տարիներով, որ ապրեց երկրի վրա,       այլ  այն բովանդակությամբ, որ ունեցավ իր կյանքը: Բովանդակություն, որը կարող է իմաստավորել շատ ավելի երկար ժամանակահատված, քան մենք պատիվ ու երջանկություն ունեցանք իր հետ քայլելու, իր հետ ընկերություն անելու, վայելելու իր ներկայությունը, վայելելու իր հոգատարությունը` որպես ընկեր, որպես պետական գործիչ, որպես քաղաքական եւ ազգային գործիչ: Համոզված եմ, որ Անդրանիկ Մարգարյանի կյանքը դեռեւս շատ ու շատ վերլուծություններ պիտի ունենա, անպայման պիտի ունենա, որովհետեւ նա եղավ եզակի, բարձրաստիճան պաշտոնյա, մի մարդ, որի լուսավոր կերպարը ժամանակի մեջ ավելի ու ավելի լուսավոր է դառնում` լուսավորելով նաեւ մեր ճանապարհը, մեր պետության ճանապարհը, մի մարդ, որն անմնացորդ այրվեց, մի մարդ, որի կյանքը պիտի դառնա ոչ միայն մեզ համար, այլ նաեւ գալիք սերնդի համար օրինակելի: Իսկապես` կարող է թվալ, թե ազգային հերոսները ծնվում, ապրում են մեր ժամանակներից դուրս, բայց սա այն դեպքն է, երբ մենք կարող ենք լիիրավ ասել, որ մենք ժամանակակիցն էինք ազգային հերոսի, պետական խոշոր գործչի, մի մարդ, որը մեր երկրի համար այդ ծանր ժամանակահատվածում կարողացավ մեր պետության գոյության գրեթե կես ժամանակահատվածում գլխավորել ՀՀ կառավարությունը ու այդ ծանր ժամանակահատվածին ոչ հատուկ ձեւով գնալ իր լուսավոր կերպարով` մեզ բոլորիս պարգեւելով իսկապես այդ երջանկությունը, իր ընկերությունը, իր նման պետական գործչի հետ ապրելու երջանկությունը, բայց սա մեզ համար ոչ միայն հիանալու ու երջանիկ լինելու առիթ է, նաեւ օրինակ պետք է լինի եւ մեզ համար, եւ գալիք սերունդների համար: Այս առումով` ես անպայման ուզում եմ երախտագիտություն հայտնել այն մարդկանց, ովքեր ամեն ինչ արեցին` ժամանակ չխնայելով, ջանքեր չխնայելով այս գիրքը ստեղծելու համար: Այս կարճ ժամանակի համար, իսկապես, հիանալի գիրք է ստեղծված, որն ամբողջական պատկեր է ստեղծում Անդրանիկ Մարգարյանի մասին: Ինչպես ասացի, ես վստահ եմ, որ դեռեւս խորը վերլուծությունների կարիք է լինելու այս ժամանակահատվածի եւ այս ժամանակահատվածում Անդրանիկ Մարգարյանի բացառիկ դերակատարության հետ կապված, սակայն այս գիրքը անդրանիկ գիրքն է Անդրանիկ Մարգարյանի մասին, բայց նաեւ ամբողջական մի գիրք, որը ներառում է իր պատանեկությունից մինչեւ վերջին օրերը: Սա շատ համապատասխան ընծա է իր ծնդդյան օրվա համար: Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր այս կամ այն կերպ մասնակցել են գրքի ստեղծմանը: Այսօր ուրախության օր է, իհարկե, մենք տխուր ենք, հուզված ենք, բայց մենք այդ ամենը պետք է զսպենք այնպես, ինչպես Անդրանիկը կարողանում էր զսպել իր զգացմունքները շատ ու շատ դժվարին ու վճռական պահերին: Այսօր մենք պետք է ուրախանանք, ուրախանանք, որ Աստված մեզ նման պետական, քաղաքական ու ազգային գործիչ է պարգեւել, ուրախանանք, որ մենք եղել ենք իր ժամանակակիցը, վայելել ենք իր ժամանակակիցը լինելու մեծագույն հաճույքը: Եվ ավարտելով խոսքս` ուզում եմ ասել` ծնունդդ շնորհավոր»:

Անդրանիկ Մարգարյանի հիշատակը հավերժացնող խոսք ասացին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը, գրող Էդվարդ Միլիտոնյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ այլք:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am