National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.9.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
29.09.2006
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերը

Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցան Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերը:

Աժ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց մեկ օրենքի նախագիծ եւ մեկ միջազգային պայմանագիր:

Կառավարությունը հանձնաժողովի գնահատմանն է ներկայացրել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու առաջարկություն: Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի հիմնավորմամբ, բեռնափոխադրումներ իրականացնողների շահերը պաշտպանելու նպատակով կառավարությունը նպատակահարմար է համարում երկաթուղայինտրանսպորտի բնագավառը եւսընդգրկել հանրային ծառայությունների կարգավորման դաշտ: Գործող օրենքով այսօր այդ դաշտում են էներգետիկայի եւ հեռահաղորդակցության ոլորտները, ինչպես նաեւ ջրային համակարգը: Ըստ նախարարի,այսպես հնարավոր կլինի վերահսկել երկաթուղային տրանսպորտի ոլորտում կիրառվող սակագնային քաղաքականությունը: Դա անհրաժեշտ է կամայականություններից խուսափելու համար,հատկապեսոլորտում առկամենաշնորհի պայմաններում:

Հանձնաժողովը երաշխավորեց` դրական եզրակացությամբ նախագիծն ընդգրկել նստաշրջանի եւ քառօրյայի օրակարգերում:

«Պարենի եւ գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների մասին» համաձայնագիրը նույնպես հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի քառօրյա նիստերի օրակարգում: Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը տեղեկացրեց, որ Էջմիածին քաղաքում ստեղծվել է եւ շուտով կբացվիբույսերի գենետիկական` տարածաշրջանում միակը կենտրոնը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահում էր Արմեն Ռուստամյանը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց 2003 թվականի հոկտեմբերի 31-ին Նյու-Յորքում ստորագրված Կոռուպցիայի դեմ կոնվենցիան: Նախարարը կարեւորեց կոնվենցիային Հայաստանի միանալը `նշելով, որ կոնվենցիայի նպատակն է աջակցել մասնակից պետությո ւններինընդունելու եւ կիրառելուայնպիսի միջոցներ, որոնք ուղղված կլինեն կոռուպցիայի դեմ պայքարին եւ դրա առավել արդյունավետ կանխարգելմանը, դյուրացնելկոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջազգային համագործակցությունն ու տեխնիկական աջակցության ցուցաբերումը, խրախուսել ազնվությունն ու անկաշառությունը, ինչպես նաեւ հանրային գործերի եւ հանրային սեփականության պատշաճ կառավարումը: Յուրաքանչյուր պետություն պարտավորվում է մշակել եւ իրականացնել կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված արդյունավետ ու համակարգված քաղաքականություն, օժանդակելեւ նպաստել ֆինանսների կառավարման բնագավառում թափանցիկությունը, միջոցներ ձեռնարկել պաշտոնատար անձանց, դատավորների եւ դատական մարմիններում աշխատողների ազնվության եւ անկաշառության ապահովման եւ ամրապնդման ուղղությամբ:

Արդարադատության նախարարը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց նաեւ 1993 թվականի մայիսի 29-ին Հաագայում սոտրագրված «Երեխաների պաշտպանության եւ օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիան (կից հայտարարությունով)եւ 1980 թվականի հոկտեմբերի 25-ին Հաագայում ստորագրված «Երեխայի միջազգային առեւանգման քաղաքացիական մոտեցումների մասին» կոնվենցիան (կից վերապահումներով: «Երեխաների պաշտպանության եւ օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի նպատակներից էօտարերկրյա որդեգրումներն իրականացնելիս երեխայիշահերի ապահովումը, միջազգային համագործակցության գործուն համակարգի ստեղծումը, որը կերաշխավորեր օտարերկրյա որդեգրումների իրականացումը իբրեւ երեխաների հափշտակումների, վաճառքի կամ առեւտրի կանխարգելմանն ուղղված կարեւորագույն միջոց, ինչպես նաեւ արված որդեգրումները մասնակից բոլոր պետություններում փոխադարձ ճանաչելը:

Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց 2 005 թվականի հոկտեմբերի 20-ին Փարիզում ստորագրված «Մշակութային ինքնարտահայտման ձեւերի բազմազանության պաշտպանության եւ խրախուսման մասին» կոնվենցիան: Ըստ նախարարի կոնվենցիան պետք է նպաստի մշակութային ինքնարտահայտման ձեւերի բազմազանության պաշտպանությանն ու խրախուսմանը, ինչի միջոցով հասարակությունների մշակույթները գտնում են իրենց արտահայտությունը:

2001 թվականի նոյեմբերին Հռոմում ընդունված «Պարենի եւ գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների մասին» միջազգային պայմանագիրը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը:Նախարարի խոսքովազգային գենետիկ ռեսուրսների կարեւորության տեսանկյունից Հայաստանը դասվում է այն երկրների շարքին, որոնց բուսականռեսուրսների վիճակը պահանջում էպահպանության ուժեղացում: Մեր երկրի տարածքում կենտրոնացված են բուսական բացառիկ էկոհամակարգեր: Նշվեց, որ հանրապետության բնական հարստությունների պահպանման նպատակով մշակվել են մի շարք ռազմավարական ծրագրեր, ընդունվել են ազգային գենետիկական ռեսուրսների պահպանմանը վերաբերող օրենքներ, որոնք կարող են լայն կիրառում ստանալ համաձայնագրին միանալուց հետո:

Արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը ներկայացրեց 2005թվականի փետրվարի 24-ին Երեւանում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջեւ 2005-2009 թվականների համագործակցության ծրագրի գործողությունների պլանը: Փոխնախարարը նշեց, որ գործողությունների պլանը նախատեսում է ապահովել Հայաստանի նկատելի առաջընթաց կայուն սոցիալական ուղղվածություն ունեցող տնտեսական աճի հիմքերի ապահովման, հաշվետու, թափանցիկ եւ արդյունավետ կառավարման հաստատությունների խթանման եւ բնական պաշարների հստակ կառավարման ապահովմանհարցերում: Գործողությունների պլանի իրականացման նպատակով ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը կներդնի 25.272.000 ԱՄՆ դոլար, որի տաս տոկոսի չափով` առնվազն 2.500.000 ԱՄՆ դոլար, իր մասնակցությունը կբերի ՀՀ կառավարությունը:

Նիստում քննարկված միջազգային պայմանագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում` Մնացական Պետրոսյանի նախագահությամբ, երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեց կառավարության հեղինակած «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Կառավարության հեղինակած «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեցկառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Յավրյանը :Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետն արձանագրում է, որ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեն որպես ստուգում իրականացնող մարմին նախատեսված չէ «ՀՀ–ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում եւ չի կարող իրականացնել վերահսկողական գործառույթներ: Նույն կետի համար աձանագրվում է, որ օրենսդրության պահանջների կատարման վերահսկողությունը ենթադրում է նաեւ պատասխանատվության միջոցների կիրառում, ինչը չի կարող իրականացնել լիազոր մարմինը: Նշվեց, որ այդ առումով վերոհիշյալ կետը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին: Բացի այդ, սահմանված չեն նաեւ օրենսդրության պահանջների կատարման վերահսկողության շրջանակները, քանի որ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը հատուկ սահմանում է նաեւ ստուգում իրականացնող մարմինների լիազորությունների շրջանակը: Ըստ պարոն Յավրյանի` ՀՀ-ում մարզիչ աշխատելու իրավունք ունեն միայն բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձինք: Հանձնաժողովում քննարկված օրինագիծը դրական եզրակացությամբ երաշխավորվեց` ընդգրկվելու ԱԺ քառօրյա նիստերի նախագծերում:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը հանձնաժողովին ներկայացրեց «Պետական նպաստների մասին» եւ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքների կատարման ուղղությամբ տարվող աշխատանքները եւ խնդիրները: Նախարարը նշեց, որ օրենքների կիրառումն ապահովող միջոցառումներն հիմնականում եղել են իրավական ակտերի մշակման, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության եւ իրազեկման ուղղություններով: Տեղեկացվեց, որ ընտանիքի անապահովության սահմանային մեծությունը սահմանվել է 33.00 միավոր, իսկ ընտանեկան նպաստի բազային մասը` 7000 դրամ: Երեխաներին տրվող հավելման նվազագույն չափը սահմանվել է 4000 դրամ, իսկ առավելագույնը` 6500 դրամ: Ըստ նախարարի` փոփոխությունների է ենթարկվել նաեւ մինչ այդ գործող միանվագ դրամական օգնության ծրագիրը, մասնավորապես լրացվել է դրանց տեսակները եւս մեկով` ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքի անդամի (եթե կենսաթոշակառու կամ աշխատող չէ) մահվան դեպքում: Միանվագ դրամական օգնության չափերը սահմանվել են երեխայի ծննդյան դեպքում` 35000 դրամ, երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում` 20000 դրամ, հուղարկավորության միանվագ դրամական օգնությունը` 25000 դրամ: Նշվեց, որ ընտանիքներիանապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքներում` 0-ից բարձր միավորի դեպքում երրորդ եւ ավելի երեխա ծնվելու դեպքում` երեխայի ծննդյան միանվագ դրամական օգնության չափը սահմանվել է յուրաքանչյուր երեխայի համար 200 000 դրամ: Ըստ նախարարի` անցած 8 ամիսների (հունվար-օգոստոս) ընթացքում ընտանեկան նպաստ ստացած ընտանիքների միջին թիվը կազմում է 129.896 ընտանիք:


29.09.2006
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման ութերորդնստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ  հոկտեմբերի 2-5 -ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախ...

29.09.2006
ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմեկնի Ստրասբուրգ
Հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում աշխատանքները կսկսի ԵԽԽՎ լիագումար նստաշրջանը, որին կմասնակցի նաեւ Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը` ՀՀ ԱԺ նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմումՍտրասբուրգ կմեկնեն Արմեն Ռուստամյանը, Հերմինե Նաղ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am