National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.3.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
25.03.2024
Ներկայացվել են 2023 թ. Ներքին գործերի նախարարությունում իրականացված բարեփոխումներն ու ծրագրերը
1 / 9

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 25-ի նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Փաստաթուղթն ընդունվել է ի գիտություն:

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նախ ներկայացրել է նախարարության ձեւավորման ուղղությամբ իրականացված աշխատանքները, կառուցվածքային վերափոխման գործընթացը: Ոստիկանությունը` որպես մասնագիտական կառույց, զարգանալու է 4 հենասյունային ուղղություններով` Քրեական ոստիկանություն, Պարեկային ծառայություն, Ոստիկանության գվարդիա եւ Համայնքային ոստիկանություն: Վերացվելու են ոստիկանության մարզային վարչությունները, Երեւանում եւ մարզերում 4 հիմնական ուղղություններով ստորաբաժանումներն ունենալու են իրենց տարածքային ստորաբաժանումները:

Վահե Ղազարյանի խոսքով Պարեկային ծառայությունը ներդրվել է հանրապետության ամբողջ տարածքում: Այն ունի լիովին նոր նյութատեխնիկական հագեցվածություն, այդ թվում` գործարանային վիճակում գտնվող 630 ավտոմեքենա: Նախարարը մանրամասն ներկայացրել է ծառայության իրականացման ընթացքը, ջրային պարեկների գործունեությունը:

Հաշվետու ժամանակահատվածում Ազգային ժողովի կողմից ընդունվել են Համայնքային ոստիկանության վերաիմաստավորման ու Քրեական ոստիկանության վերափոխմանն ուղղված օրենսդրական փաթեթները: Բարձրաձայնվել է Քրեական ոստիկանության կադրային համալրման նպատակով հայտարարված մրցույթի գործընթացը:

Խոսելով Ոստիկանության գվարդիայի ձեւավորման հայեցակարգից` Վահե Ղազարյանը նշել է, որ բացառվում է Ոստիկանության գվարդիայի երկակի կարգավիճակը. այն լինելու է բացառապես ոստիկանական ծառայություն` դուրս բերելով այն զորքերի իրավական կարգավիճակից:

Անդրադառնալով ոստիկանության համակարգում կատարված օրենսդրական բարեփոխումներին` նախարարն ընդգծել է, որ ոստիկաններին ատեստավորման միջոցով աշխատավարձից բացի հավելավճար ստանալու հնարավորություն է տրվել: Նրա խոսքով նախկինում 222,000 դրամ ստացող օպերատիվ աշխատակիցը, ատեստավորումը գերազանց հանձնելով, ստանում է 459,000 դրամ: Նշվել է, որ փրկարար ծառայության աշխատակիցները եւս օգտվում են ատեստավորման միջոցով վարձատրությունը բարձրացնելու հնարավորությունից:

Նախարարի համոզմամբ ոստիկանության համակարգի բարեփոխումների արդյունքում է աճել համակարգի նկատմամբ հանրային վստահությունը: Ըստ նրա` այս մասին են վկայում նաեւ հասարակական կազմակերպությունների վերլուծությունները:

Նշվել է, որ փրկարար ծառայությունը համալրվել է 8 ամենագնացներով, ձեռք է բերվել 2 անօդաչու թռչող սարք, հաստատվել են աղետների ռիսկերի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը եւ 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը:

Մանրամասն ներկայացվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության,  աղետների դիմակայության, միգրացիոն հոսքերի կառավարման եւ այլ ծրագրերի շրջանակում կատարված աշխատանքը:

Վահե Ղազարյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հաշվառման գործընթացը: Ներկայումս ժամանակավոր պաշտպանության վկայական է ստացել 76,339 անձ, հաշվառվել 79,682-ը, իսկ քաղաքացիության համար դիմել է 1437 անձ:

Հարցուպատասխանի եւ ելույթների ընթացքում պատգամավորներն անդրադարձել են ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման հարցում բարեփոխումներին, համապատասխան կառույցի կողմից ճանապարհային նշանների ճշգրիտ տեղադրմանը, որոշ վայրերում գծանշումների բացակայությանը, մայրուղիների լուսավորության ապահովմանը, ոստիկանության ուժերի կողմից երբեմն ուժի կիրառման անհամաչափությանը, թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում պատժի խստացմանն ու պայքարի արդյունավետության մեխանիզմներին եւ այլ հարցերի:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ հաշվետու տարում լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել: Նա բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության եւ ԱԱԾ ծառայողների երեկվա գործողությունները, որոնց արդյունքում կանխվեցին հետագա զարգացումները: Հիշեցնենք, որ երեկ նռնակներով զինված 3 անձ մոտեցել էին ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի բաց պատուհանին, սպառնացել ձեռքի նռնակներով պայթեցնել հերթապահ մասը:

Նախարարը պատգամավորներին մտահոգող մի շարք այլ հարցերի վերաբերյալ եւս տվել է պարզաբանումներ:


25.03.2024
2023 թ. ԵԱՏՄ անդամակցության տեսանկյունից գրանցվել են դրական տեղաշարժեր. Գեւորգ Պապոյան
2023 թվականին ԵԱՏՄ անդամակցության տեսանկյունից գրանցվել են դրական տեղաշարժեր: Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների` 2023 թվականին առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ-ում կազմել է 7 մլրդ 616 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 43 տոկոսով: 2023 թվականին արտահանումը ՀՀ-...

25.03.2024
Ալեն Սիմոնյանը կառուցողական եւ գործընկերային հանդիպումներ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնեւում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների խորհրդարանականների հետ: Հանդիպումների ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում իրադրությունը՝ կարեւորելով տարածաշրջանում խաղաղո...

25.03.2024
ՀՀ-ում որեւէ զինված ապօրինի խմբավորում չի կարող լինել. Անդրանիկ Քոչարյան
Երեկ երեկոյան օպերատիվ առումով շատ տագնապալի իրավիճակ էր երկրի ներսում: Ոստիկանական բաժիններից մեկը ներխուժել էին զինված մարդիկ, եւ պարզ չէր, թե ինչ զարգացումներ եւ ինչ հեռանկար կարող էր լինել: Ի պատիվ մեր ուժային կառույցների` ՆԳՆ-ի եւ ԱԱԾ-ի, այդ խնդիրը լիկվիդացվեց: Բայց, բնականաբար, դա մեզ մտածելու...

25.03.2024
Բաբկեն Թունյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ
Այսօր տեղեկատվությունը շատ է եւ աղավաղված: Այդ ամենի մեջ ճիշտ ասելիքը կորում է: Անգամ մեդիագրագետ հասարակությունը հաճախ չի կարողանում հասկանալ, թե ինչ է ասվում, կամ արվում լրատվամիջոցների կողմից՝ տեղեկատվությունը միտումնավոր կամ ոչ միտումնավոր, սխալ ներկայացնելու պատճառով. ասել է ԱԺ տնտեսական հարցեր...

25.03.2024
Ազգային ժողովում հյուրընկալվել են ֆրանսիացի խորհրդարանականները
Մենք մշտապես կարեւորել ու շարունակում ենք կարեւորել հայ-ֆրանսիական հարաբերությունները: Ողջունում ենք տարբեր ձեւաչափերով ֆրանսիացի գործընկերների ներկայությունը Հայաստանում եւ ուրախ ենք, որ երկկողմ կապերն արդեն տեւական ժամանակ է թեւակոխել են գործնական քայլերի իրագործման փուլ: Ողջունելով Ֆրանսիայի Ազգա...

25.03.2024
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

25.03.2024
Երիտասարդներին հզորացնելով` մենք ինքներս մեզ ենք հզորացնում եւ միասին կարող ենք կառուցել ավելի լավ ապագա. Մարիամ Պողոսյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավորներ Մարիամ Պողոսյանը եւ Քրիստինե Պողոսյանը մասնակցել են Աթենքում կայացած «Կին քաղաքական առաջնորդներ» (Women Political Leaders) կազմակերպության  գագաթնաժողովին: Մարիամ Պողոսյանը ելույթ է ունեցել, խոսել երիտասարդներին խրա...

25.03.2024
ՀՀ պաշտպանության նախարարության 2023 թ. կատարողականը կազմել է 99.8 տոկոս
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 25-ին քննարկել եւ ի գիտություն է ընդունել  Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ ...

25.03.2024
ՀՀ-ն կարեւորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը ռազմավարական երկխոսության մակարդակով. Ալեն Սիմոնյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է Հայաստանի...

25.03.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am