National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
23.02.2024
Սարգիս Խանդանյանն ընդգծել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման սկզբունքների կարեւորությունը
1 / 1

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Վիեննայում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին:

Վեհաժողովում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Պարո՛ն նախագահ,

Դուք ներկայացրեցիք այս կոմիտեի զեկույցի նախագծի վերաբերյալ Ձեր տեսլականը: Իհարկե, մենք ժամանակ եւ հնարավորություն կունենանք մինչեւ Բուխարեստում կայանալիք մեր ամենամյա նստաշրջանը մեր ներդրումն ունենալու այս զեկույցում եւ բանաձեւի նախագծում, բայց ես կցանկանայի ընդգծել տեքստում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման սկզբունքների ներառման կարեւորությունը: Այդ սկզբունքները հետեւյալն են.

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա:

ՀՀ-ն եւ Ադրբեջանը պայմանավորվել են երկու երկրների միջեւ սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի քաղաքական հիմքի վրա:

Երկու երկրները պայմանավորվել են ապաշրջափակել տրանսպորտային եւ տնտեսական կապերը, երկրների ինքնիշխանության եւ իրավասության հարգանքի հիման վրա՝ փոխադարձության եւ հավասարության սկզբունքով:

Վերոնշյալ սկզբունքները համաձայնեցվել եւ վերահաստատվել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից Պրահայում` 2022 թվականին, Բրյուսելում՝ անցյալ տարի եւ Մյունխենում՝ մի քանի օր առաջ: Այս հանդիպումներից հետո Հայաստանն ամենաբարձր մակարդակով վերահաստատել է իր հանձնառություններն այս հիմնարար կետերի շուրջ՝ հարաբերությունների շուտափույթ կարգավորման համար: Շատ կարեւոր է, հարգելի՛ գործընկերներ, շարունակել Ադրբեջանին կոչ անել հաստատակամորեն հավատարիմ մնալ այդ սկզբունքներին եւ մասնակցել այդ պայմանավորվածությունների վրա հիմնված խաղաղ գործընթացին՝ առանց հետագա ձգձգումների եւ պահանջների, ներառյալ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները:

Այս գործընթացի համար առաջնային նշանակություն ունի Ալմաթիի հռչակագրի սկզբունքներին հավատարմությունը: Խորհրդային 12 հանրապետություններ, միանալով այս հռչակագրին եւ դառնալով ինքնիշխան պետություններ, ճանաչեցին տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը եւ միմյանց ինքնիշխանությունը: Եվ այսպիսով, Ալմաթիի հռչակագրի ընդունմամբ խորհրդային հանրապետությունների միջեւ գոյություն ունեցող վարչական սահմանները դարձան պետական սահմաններ:

Այս սկզբունքն արդիական է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների համատեքստում, այլեւ հիմնարար է հետխորհրդային մյուս հանրապետությունների, այդ թվում` Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությունը հարգելու համար»,- ասել է Սարգիս Խանդանյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am