National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
23.02.2024
Թանգարանների գործունեությունը կկարգավորվի օրենքով
1 / 8

Նախագծով կարգավորվում են թանգարանների գործունեության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանվում են թանգարանների տեսակները, գործառույթները, օգտագործման նպատակները, թանգարանների ֆոնդերը համալրելու, հաշվառելու եւ հանրայնացնելու սկզբունքները, թանգարանների եւ հավաքածուների աջակցության ձեւերը, թանգարանների աշխատակիցների մասնագիտական որակավորման չափանիշները, ատեստավորման մեխանիզմները եւ այլն: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 23-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Թանգարանների մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Նախագծի ընդունմամբ կապահովվեն մշակութային ժառանգության պահպանության եւ պաշտպանության համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների եւ շուկայական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջեւ ծագող հարաբերությունների կարգավորումը մշակույթի բնագավառում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենքի նախագիծը լրամշակվել է պատգամավորներ Թագուհի Ղազարյանի եւ Լիլիթ Գալստյանի ներկայացրած որոշ առաջարկների հիման վրա: Թագուհի Ղազարյանի կողմից ներկայացվել են լրացումներ, նոր հասկացություններ եւ իրավակարգավորումներ, որոնք վերաբերում են թանգարանների հավատարմագրման հարցին, թանգարանային կրթությանը, ինչպես նաեւ լրամշակվել է  ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող հոդվածը: Լիլիթ Գալստյանի կողմից առաջարկված հասկացություններից ընտրվել եւ նախագծում լրացվել են «արգելոց-թանգարան» եւ «թանգարանային նշանակության առարկա» հասկացությունները:

Հաշվի են առնվել նաեւ օրեր առաջ թանգարանների մոտ 5 տասնյակ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ հնչած առաջարկները:

Հաշվի առնելով  որոշ ՀԿ-ների ներկայացուցիչների՝ ԱԺ պատգամավորներին ուղղված նամակները՝ հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ:

Հարակից զեկույցում Թագուհի Ղազարյանը խոսել է ընդունված եւ չընդունված առաջարկների մասին, տվել պարզաբանումներ: Պատգամավորն անդրադարձել է եկեղեցու իրավասության ներքո գտնվող 6 թանգարաններին: Եկեղեցու ներքո գտնվող թանգարանները մասնավոր են եւ նրանց վրա պետք է տարածվեն մասնավոր թանգարանների կարգավորումները: Այդ թանգարաններն առանձնահատուկ են Հայաստանի մշակութային կյանքում եւ պատմության մեջ, ուստի այդ անչությամբ ավելի փոքր կազմով քննարկումներ կլինեն:  Թագուհի Ղազարյանը նշել է, որ պետությունը պատրաստակամ է առաձնակի հոգածություն ունենալ այդ թանգարանների նկատմամբ՝ պետական թանգարանների տրամաբանության մեջ, սակայն եկեղեցին էլ ամբողջությամբ պետք է հայտարարագրի այն գույքը, որը թանգարանային գույք է համարվում: Նա գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծերի փաթեթին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել փաթեթին: Այն կքննարկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am