National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
21.02.2024
Հանձնաժողովը քննարկել է երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրենքների նախագծեր
1 / 3

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում նախատեսվող լրացումները: Դրանք ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

Զեկուցողը հիշեցրել է, որ նախաձեռնությամբ առաջարկվում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առեւտրային գործունեության իրականացումը կազմակերպել Կառավարության սահմանած մրցույթի հիման վրա:

Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են բիզնես միջավայրը բարելավող փոփոխություններ: «Ներկա կարգավորումներով դասակարգման որոշումներ տնտեսավարողը պետք է ստանա մինչեւ ապրանքների ներմուծումը: Սակայն շատ դեպքերում ապրանքների ներմուծումից հետո է առաջանում վերջնական ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման անհրաժեշտություն»,- նշել է զեկուցողը եւ հավելել՝ փոփոխությամբ հնարավորություն է ընձեռվում վերացնել տնտեսվարողների համար հնարավոր խոչընդոտները:

Լրամշակվել է նախագծի 2-րդ հոդվածը. առաջարկվում է վերացնել պետական գանձապետարանի հաշվին երաշխիքով երաշխիք տված անձի պարտավորությունների կատարման համար դրամական միջոցների առկայության պայմանը:

Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ քննարկվել է նաեւ ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող եւ կից օրինագծերի փաթեթը:

Հիշեցնենք, որ նախաձեռնությամբ իրականացվում են վարչարարական մի շարք փոփոխություններ: Նախատեսվում է տեսահսկման համակարգի միջոցով բարելավել հարկային վարչարարությունը: Մասնավորապես, հսկիչ գնումների՝ ՀԴՄ-ների թեմատիկ ստուգման շրջանակում նախատեսվում է հսկիչ գնման ընթացակարգի որոշ մասեր տեսաձայնագրել:

Զեկուցողի խոսքով նախաձեռնությամբ տնտեսվարողների վրա դրվում էր պարտականություն ունենալ տեսահսկման համակարգ: Սակայն պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ դրույթը հանել նախագծից:

Կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նպատակը ռիսկերի կառավարման համակարգին ինտեգրելու համար հարկ վճարողների բանկային հաշիվների շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաեւ հարկային ստուգումների եւ ուսումնասիրությունների ընթացքում հարկային մարմնին բանկային քաղվածքների տրամադրման գործընթացի կարգավորումն է: «Այս տեղեկատվությունը կհամադրվի հարկային մարմնի բազայում առկա հարկ վճարողի կողմից ներկայացված տեղեկատվության հետ: Իսկ ֆիզիկական անձանց դեպքում սահմանված է, որ դա կկատարվի հայտարարագրման համակարգի ներդրմանը զուգահեռ: Այսինքն՝ յուրաքանչյուր տարում, այն անձը, որ կհամարվի հայտարարատու, միայն իր մասով կարող ենք ստանալ այդ ամփոփ տեղեկությունները»,- մանրամասնել է Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են միայն տեխնիկական բնույթի փոփոխություններ:

Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով կնախատեսվի չվճարված հարկային պարտավորությունների առաջացման դեպքում նշված պարտավորությունների գանձման նպատակով արգելանք կիրառելու ընթացակարգ: Մասնավորապես, հարկ վճարողի գույքի վրա արգելանք կիրառելուց հետո 30-օրյա ժամկետում հարկային պարտավորությունները չդադարելու դեպքում հարկային մարմինը որոշումը եւ չկատարված պարտավորության չափի վերաբերյալ տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով կներկայացնի ԴԱՀԿ՝ հարկադիր կատարման նպատակով: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, ըստ հիմնական զեկուցող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի, կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am