National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
21.02.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները
1 / 8

Գործադիրն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից ծրագրի շրջանակում ստեղծված նոր աշխատատեղերի մասով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների գումարը շահութահարկի գումարից նվազեցնելու արտոնությունը:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի խոսքով վերոնշյալ արտոնության սահմանման շուրջ 10 տարիների ընթացքում այն գործնականում լայն կիրառություն չի ունեցել տնտեսվարողների շրջանում. «Այժմ երբ հայտարարված է հարկման բազան ընդլայնելու, հանրային ռեսուրսները մոբիլիզացնելու ու հանրօգուտ նպատակներով հասցեական աջակցության ծրագրեր իրականացնելու քաղաքականություն, առաջարկվում է դադարեցնել արտոնության կիրառությունը»:

Արման Պողոսյանի տեղեկացմամբ նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման փուլում գործադիրը երկու ամիս հնարավորություն  էր տվել գործարար շրջանակներին` պարզելու վերջիններիս հետաքրքրվածությունը հարցի շուրջ: Սակայն այդ ընթացքում ո'չ Կառավարությունը, ո'չ Ազգային ժողովը չեն ստացել նոր դիմումներ:

Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվել է, թե արտոնությունների կիրառման արդյունքում որքան գումար չի մուտքագրվել պետբյուջե: Ի պատասխան` զեկուցողը նշել է` այն մոտավորապես ՀՆԱ-ի 6 տոկոսի շրջակայքում է: «Կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում գործող հարկային արտոնությունները, որովհետեւ դրանցից յուրաքանչյուրը չհավաքագրված ու չծախսված հարկ է»,- ընդգծել է փոխնախարարը:

Առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են երկու խմբագրական բնույթի փոփոխություններ:

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ քննարկվել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 21-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Նախագծի լրամշակված տարբերակն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am