National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.9.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
12.09.2006
Շարունակվեցին ԱԺ կանոնակարգային փոփոխությունների վերաբերյալ քննարկումները

Սեպտեմբեր ի 12-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը առաջին ընթերցմամբ քննարկած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ  լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերը:

Այնուհետեւ պատգամավորները շարունակվեցին նախորդ  նիստում ընդհատված ԱԺ կանոնակարգային փոփոխությունների քննարկումները:

ՄԱԿ խմբակ ցության հեղինակած այլընտրանքային «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» օրինագիծը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Գրիգոր Ղոնջեյանը` նշելով, որ խմբակցության քաղաքական դիրքորոշումը` քննարկվող հարցի հետ կապված, ոչ այնքան պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով, որքան ԱԺ գործունեության արդյունավետությունը, թափանցիկությունն ու անընդհատությունը ապահովելու մղումով: Օրենքի նախագիծն առաջարկում է լիագումար նիստերն անցկացնել ամեն շաբաթ, կառավարության հետ հարց ու պատասխանը, պատգամավորական հայտարարություններն ու հարցապնդումներն իրականացնել անկախ քվորումից, հատուկ օրեր ամրագրել պատգամավորների հարցապնդումների համար, ցանկացած օրենսդրական նախաձեռնություն նստաշրջանի եւ նիստերի օրակարգ մտցնել եւ լիագումար նիստում քննարկել առանց քվեարկության,  քվեարկություն անցկացնել օր ինագծի քննարկումից կամ նիստից հետո, կառավարության հետ հարց ու պատասխանի, հայտարարությունների, հարցապնդումների հեռուստատեսային հեռարձակումը պահպանել օրենքով սահմանված կարգով, քանի դեռ չկա այլընտրանքային այլ լուծում, ԱԺ նախագահի եւ հանձնաժողովների հաստատած հաջորդ շաբաթվա միջոցառումների ցանկը տեղադրել ԱԺ-ի համակարգչային կայքում, օրինագիծը հանձնաժողովի կողմիցդրական եզրակացություն ստացած համարել, եթե կողմ են քվեարկել հանձնաժողովի բոլոր անդամների կեսից ավելին, Ազգային ժողովում ստեղծել մի մարմին, որը իրականացնի խորհրդարանի վերահսկողական գործառույթը: Բանախոսի գնահատմամբ` իրենց նպատակներից մեկն էլ այն է, որ փոքրամասնությանը հնարավորություն տրվի ապացուցելու, որ ինքը արժանի է իշխանություն ստանալու, իսկ մեծամասնությանը` հաստատելուիշխանությանը արժանի լինելը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը, ներկայացնելով հանձնաժողովի տեսակետը, տեղեկացրեց, որ հարցը քննարկվել է հանաձնաժողովում եւ հնարավորությունտրվել, որ նախագիծը, որպես այլընտրանքային, ընդգրկվի լիագումար նիստի օրակարգում` դրանով իսկ ապահովելով այլակարծության ժողովրդավարական սկզբունքը: Այնուամենայնիվ պարոն Պետրոսյանը նկատեց, որ մեծամասնությունը քննարկվող օրինագծի մի շարք դրույթների վերաբերյալ ունի սկզբունքային տարաձայնություններ, մասնավորապես անընդունելի են ամեն շաբաթ լիագումար նիստեր գումարելու, խումբ-խմբակցությունները որպես մարմին ընդունելու, առանց քվորումի հարցապնդումներ ու հայտարարություններ անելու, առանց քվեարկության ցանկացած օրինագիծ լիագումար նիստի օրակարգ մտցնելու առաջարկությունները: Նա նշեցմի շարք ձեւակերպումներ, որոնք սահմանադրական նորմերին չեն համապատասխանում, արձանագրեց բացթողումներ, վրիպակներ: Ըստ պարոն Պետրոսյանի` հանձնաժողովը նախընտրելի է համարում մեծամասնության ներկայացրած օրինագիծը, որն ավելի ամբողջական ու հետեւողական է եւ մշակված սահմանադրական փոփոխությունների հաշվառումով:

Քննարկվող հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն արտահայտելու համար հերթագրվեցին 16 պատգամավորներ. նրանց ելույթները կհնչեն Ազգային ժողովի` սեպտեմբերի 13-ի նիստում. Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն ընդհատեց հարցի քննարկումը եւ «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված կարգովպատգամավորները հանդես եկան հայտարարություններով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am