National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.9.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
05.09.2006
ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 5-ի նիստում քննարկեց ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջին քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ներառվելիք 7 օրենքի նախագծեր: Հանձնաժողովը երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկեց «Դեղերի մասին» օրինագիծը, որը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Մնացական Պետրոսյանը:

Պատգամավորներ Գագիկ Մխեյանի, Գագիկ Ավետյանի, Սամվել Շահգալդյանի եւ Մնացական Պետրոսյանի հեղինակած «Մարդու արյան եւ նրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկման մասին» օրինագիծը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Գագիկ Ավետյանը: Ըստ նրա` այսուհետ օրենքով կկանոնակարգվեն հանրապետությունում գործող համապատասխան հաստատությունների գործունեությունը, նրանց ֆինանսավորման, արյան բանկի եւ պաշարների ձեւավորման, անհրաժեշտ տեղեկատվական բազայի ստեղծման, արյան որակի հետազոտման եւ դոնացիայի գաղտնիության ապահովման, արյան բաղադրամասերի եւ պատրաստուկների արտահանման հարցերը:

Կառավարության  հեղինակած «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեցկառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի փոխնախագահ Հարություն Յավրյանը: Նշվեց, որ օրենքի 101 -րդ հոդվածը հակասում է «Լիցենզավորման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, քանի որ այդ հոդվածը «մարզադպրոցների եւ նմանատիպ կազմակերպությունների գործունեության» լիցենզավորում չի նախատեսում : Հետեւաբար այդ գործունեությունն ազատ գործունեություն է եւ կարող է իրականացվել առանց լիցենզիայի:

Ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը ներկայացրեց կառավարության հեղինակած «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ պարոն Մահտեսյանի` օրենքի 38-րդ հոդվածում կատարվող փոփոխության պատճառն այն է, որ այսօր «նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողներ» հասկացությունը գործնականորեն չի կիրառվում. միեւնույն չափով են վերահաշվարկվում եւ մինչեւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի ընդունումը, եւ օրենքի ընդունումից հետո կենսաթոշակի անցած զինծառայողների  կենսաթոշակները: Հանձնաժողովը նաեւ քննարկեց «Արդարություն» խմբակցությանպատգամավորների ներկայացրած «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց «Արդարություն» խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Նա գտնում է, որ արցախյան պատերազմի վետերանները պետք է տարվա ընթացքում մեկ անգամ 20 օր տեւողությամբհանրապետության առողջարաններում անվճար բուժում ստանալու արտոնություն ունենան: Ըստ նրա` անհրաժեշտ է անհատույց սեփականաշնորհել արցախյան պատերազմի վետերաններին եւ զոհված ազատամարտիկներին ընտանիքներին պատկանող անշարժ գույքն ու դրանց հողատարածքները:

«Պատգամավորի կենսաթոշակային ապահովության եւ նրա ընտանիքի անդամների սոց իալական պաշտպանության մասին» օրինագիծը ներկայացրեց Ռա ֆիկ Պետրոսյանը: Նա նշեց, որ օրենքում կարգավորվում են միայն նախկին պատգամավորների կենսաթոշակային ապահովության եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության հարցերը եւ դատավորների կենսաթոշակային ապահովության մասին օրենքի  սկզբունքի ընդօրինակմամբ, որպես կենսաթոշակային  ապահովման առավելագույն  չափ վերցված է  պատգամավորների պաշտոնային դրույքաչափի 75 տոկոսը: Ըստ պարոն Պետրոսյանի` կենսաթոշակային ապահովման ենթակա են  միայն պրոֆեսիոնալ հիմունքներով  աշխատած ԱԺ-ի  (1999 թվականից) պատգամավորները, որոնք ՀՀ քաղաքացիներ են, մշտապես բնակվում են ՀՀ-ում եւ հանդիսացել  են առնվազն մեկ գումարման պատգամավոր: Նա տեղեկացրեց, որ 1999 թվականից հետո մինչեւ այժմ նրանց թիվը ընդամենը 4-ն է, որովհետեւ նման իրավունք  ունեցող մնացած պատգամավորները մահացել են եւ նրանց ընտանիքի  անգործունակ անդամներն արդեն ստանում են կերակրողին կորցնելու կապակցությամբ կենսաթոշակ:  Բացի այդ, նախատեսվում է սույն օրենքի գործողությունն սկսել 2007  թ. հունվարի 1-ից: Գործող պատգամավորներին կենսաթոշակների վճարում չի նախատեսվում:

«Օրինաց երկ իր» խմբակցության պատգամավորների հեղինակած «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայողների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը ներկայացրեց Գագիկ Ավետյանը: Ըստ նրա` օրինագծերի նպատակն է` խրախուսել գիտական կոչումներ ունեցող անձանց գիտական գործունեության արդյունքները, վերացնել տարբեր օրենքներում եղած անհամապատասխանությունը եւ խտրականությունը: Նշվեց, որ հարկային ծառայողները եւ քրեակատարողական ծառայության աշխատակիցները ներկայումս ստանում են գիտական կոչումների համար հավելավճար, իսկ մյուս քաղաքացիական ծառայողները նման վճարումներ չեն ստանում: Ներկայացված նախագծերի ընդունման դեպքում աշխատողները, առանց որեւէ բացառության, անկախ գործատուի կազմակերպաիրավական տեսակից, կստանան գիտական կոչումների համար հավելավճար: Օրինագծերը ստացան հանձնաժողովի բացասական եզրակացությունը:

  Հանձնաժողովում քննարկված մյուս օրինագծերը դրական եզրակացությամբ երաշխավ որվեցին` ընդգրկվելու ԱԺ քառօրյա նիստերի եւ մեծ օրակարգերի նախագծերում,ինը օրինագծերի քննարկումները հեղինակների առաջարկությամբ հետաձգվեցին մինչեւ 30 օրով:

Նիստի ավարտին հանձնաժողովի նախագահ Մնացական Պետրոսյանի առաջարկովհաստատվեց 2006 թ. սեպտեմբեր-դեկտեմբերին ՀՀ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիների ընդունելությունների ժամանակացույցը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am