National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
11.12.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Բերտրան Բուիքսին: Հանդիպմանը ներկա է եղել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԵԽԽՎ-ում մեր երկու պատվիրակությունների միջեւ հաստատված ջերմ հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը: Հայաստանանպաստ գործունեության համար Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել նաեւ 97 պատգամավորից բաղկացած Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբին, որի ակտիվ անդամ է նաեւ Բերտրան Բուիքսը:

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ խորացող եւ ամրապնդվող հարաբերություններին,  Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությանը, երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հնարավորություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացների անշեղորեն իրականացմանը: Բերտրան Բուիքսի խոսքով ոգեշնչող է, որ ի հեճուկս տեղի ունեցած բարդ իրադարձություններին՝ Հայաստանում ժողովրդավարությունն ամուր է եւ տեսանելի: ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարը կարեւոր քայլ է համարել ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը:

Խոսելով տարածաշրջանային մարտահրավերների մասին՝ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվելիք Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի, Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Ֆրանսիացի հյուրը վերահաստատել է՝ Ֆրանսիան հավատարիմ է հայ-ֆրանսիական բարեկամությանը եւ այս դժվարին պահին Հայաստանի կողքին է:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am