National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
11.12.2023
Պրոբացիայի ծառայությունը կդառնա պետական ծառայության առանձին տեսակ
1 / 4

Ազգային ժողովը դեկտեմբերի 11-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Պրոբացիայի ծառայության մասին» եւ կից օրենսդրական փաթեթը:

«Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում` Կառավարության ծրագրին համապատասխան, ակնկալվում է բարեփոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը` այն դարձնելով պետական ծառայության առանձին տեսակ, բացառել տարբերակված մոտեցումը միեւնույն կարգավիճակն ունեցող ենթակա պետական մարմինների միջեւ, ընդլայնել պրոբացիայի ծառայողների սոցիալական երաշխիքները եւ ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ` ծառայությունը մոտիվացված եւ պրոֆեսիոնալ կադրերի համար առավել գրավիչ դարձնելու համար»,- ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը:

Օրենսդրական նախաձեռնությունը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում պրոբացիա իրականացնող իրավասու մարմնում  ծառայության` որպես պետական ծառայության առանձին տեսակի կազմակերպման եւ գործունեության առանձնահատկությունները, այդ թվում` ծառայության հիմնական սկզբունքները եւ խնդիրները, ծառայություն անցնելու կարգը եւ ծառայության պայմանները, ծառայության հետ կապված` ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները, պաշտոններն ու կոչումների, ծառայողների բարեվարքության համակարգի, ծառայության հետ կապված այլ հիմնական հարաբերություններ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվել է իրավախախտ անձանց վերասոցիալականացման եւ զբաղվածության հարցով, ինչին ի պատասխան` Արդարադատության փոխնախարարը հայտնել է, որ Արարատի մարզում գործում է ուսումնական կենտրոն, որտեղ շահառուներին սովորեցնում են մի շարք մասնագիտություններ` վարսահարդարում, կահույքագործություն, կավագործություն եւ այլն: Նպատակ կա շահառուների շրջանակն ընդլայնել եւ նշված կենտրոնը տեղափոխել Երեւան` առավել հեշտ կոմունիկացիան ապահովելու համար:
 


23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը: Սեյրան Օհանյանը նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատգամավորները պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am