National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.02.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29
 
08.12.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ կվերացվի վարչական իրավախախտում կատարած անձի կողմից իրավախախտման վերացումից հետո նրա նկատմամբ կրկնակի պատասխանատվության բեռ սահմանող դրույթը
1 / 4

Առաջարկվող փոփոխության, լրացման ընդունման արդյունքում կվերացվի վարչական իրավախախտում կատարած անձի կողմից իրավախախտման վերացումից հետո նրա նկատմամբ կրկնակի պատասխանատվության բեռ սահմանող դրույթը:

Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ դեկտեմբերի 8-ի նիստում:

«Գործող կանոնակարգմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129 պրիմ 2 հոդվածի 3-րդ պարբերությունն առանց ԱՊՊԱ  գործող պայմանագիր ունենալու ՀՀ տարածքում տրանսպորտային միջոցը վարելու համար սահմանում է տուգանք 100 հազար դրամի չափով: Նույն հոդվածի 7-րդ պարբերությունը սահմանում է խրախուսող նորմ, ըստ որի՝ խախտում կատարած անձին հնարավորություն է ընձեռում օգտվել տուգանքի 75 տոկոսի չափով պակաս վճարելու հնարավորությունից: Դրան զուգահեռ կա երկու պահանջ՝ խրախուսող նորմը գործելու համար կնքել նոր ԱՊՊԱ պայմանագիր՝ արձանագրությունը կազմելուց հետո 24 ժամվա ընթացքում եւ նույն 24 ժամվա ընթացքում պետք է տպված տարբերակով ԱՊՊԱ պայմանագիրը ներկայացնի որեւէ պարեկային ծառայողի»,- մանրամասն ներկայացնելով նախագծի իրավական կարգավորումները՝ ասել է Էդուարդ Աղաջանյանը: Նախագծով առաջարկվում է ազատել ՀՀ քաղաքացիներին երկրորդ պարտավորությունից, որովհետեւ, ըստ էության, այդ ինֆորմացիան հասանելի է պարեկային ծառայությանը:

Պատգամավորների խնդրանքով նախագծի հեղինակը հստակեցրել է առաջարկվող կարգավորումները՝ ընդգծելով, որ կարեւորագույն հատվածը, բովանդակային առումով, առաջիկա 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելն է:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը ողջունել է առաջարկվող ծրագրատեխնիկական փոփոխությունը՝ առաջարկելով կողմ քվեարկել նախագծին:

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ Կառավարության դիրքորոշումը նախագծի վերաբերյալ դրական է:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am