National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.02.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29
 
08.12.2023
Բարեփոխվում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը
1 / 4

Ազգային ժողովի դեկտեմբերի 8-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Հեղինակի տեղեկացմամբ փոփոխությունների հիմնական նպատակը Հայաստանում զենքի շրջանառության կապակցությամբ ծագող հարաբերությունների կարգավորումն է` ուղղված  քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքի օրենսդրական իրացմանը` պատշաճ պաշտպանական միջոցների հասանելիության միջոցով: Փաթեթը միտված է նաեւ սեփականության իրավունքի, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից քաղաքացիական զենքի օգտագործման պայմանների իրավական կարգավորմանը:

Օրենսդրական փոփոխությունները պետք է կանոնակարգեն նոր ստեղծվող իրավահարաբերությունները քաղաքացիական զենքի շրջանառության ոլորտում, կարգավորեն եւ ներդնեն նոր իրավահարաբերություններ, որոնք ուղղված են տնտեսության, սպորտի եւ հրաձգության զարգացմանը, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի հաղթահարմանը, ինքնապաշտպանության եւ անօրինական զենքի քանակի նվազեցմանն ու ստվերային շրջանառությունից աստիճանաբար դուրսբերմանը:

Վիլեն Գաբրիելյանը հայտնել է, որ Կառավարությունը ներկայացրել է բազմաթիվ առաջարկներ եւ առարկություններ, որոնց մեծ մասն ընդունվել է:

Նախագծի վերաբերյալ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:

Դրական էր նաեւ Կառավարության կարծիքը: Այն ներկայացրել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն արտահերթ ելույթում նշել է, որ ոլորտում իրականացվող քայլերը նպատակ ունեն կարգավորել դաշտը: Ըստ ԱԺ փոխնախագահի` փաթեթի ընդունմամբ համապարփակ լուծում կտրվի առկա բոլոր մարտահրավերներին: Հակոբ Արշակյանը մասնավոր ներդրողներին կոչ է արել Հայաստանում հիմնել քաղաքացիական հրաձգարաններ, որոնք կլինեն միջազգային չափանիշներին համապատասխան` պրոֆեսիոնալ մակարդակի: «Ներդրումների համար մեծ դաշտ է բացվում»,- կարծում է ԱԺ նախագահի տեղակալը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am