National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.02.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29
 
11.09.2023
Իրավական դաշտի կատարելագործում՝ երկակի նշանակության ապրանքների արտահանման նկատմամբ
1 / 4

Նախագծի մշակումը պայմանավորված է երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ իրավական դաշտի կատարելագործման եւ Կառավարության լիազորությունների եւ պարտականությունների հստակեցման անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը:

««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ սեպտեմբերի 11-ի նիստում:

Նախագծով առաջարկվել է սահմանել դրույթ, համաձայն որի՝ հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների մասնագիտական փորձաքննության անցկացման կարգը կսահմանի ՀՀ կառավարությունը: Նշված դրույթը նաեւ կհանդիսանա որպես լիազորող օրենսդրական նորմ՝ ոլորտին առնչվող իրավական կարգավորումների կատարելագործման համար: Ըստ Նարեկ Տերյանի՝ կան հսկվող ապրանքներ, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով, եւ այս իմաստով, անհրաժեշտություն կա վերահսկելու այդ գործընթացները ու  բացառելու այդ ապրանքները ռազմական նպատակներով օգտագործելու հետ կապված հնարավոր ռիսկերը:

«Նպատակ ունենալով կանոնակարգել ապրանքների արտահանումը եւ տարանցիկ փոխադրումը՝ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է սահմանել զգայուն ապրանքների ցանկեր, որոնցում ներառված ապրանքները վերափոխման արդյունքում կարող են հանդիսանալ սույն օրենքի իմաստով հսկվող ապրանքներ»,- մանրամասնել է հիմնական զեկուցողը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվել է, թե երկակի նշանակության ապրանքների վերաարտահանումն ինչ բաժին ունի արտահանման մեջ: Նարեկ Տերյանը պատասխանել է, որ էական թիվ չի կազմում: Արդյո՞ք վերջին ժամանակներում երկակի նշանակության ապրանքների վերաարտահանման հետ կապված ՀՀ-ն ունեցել է որոշակի խնդիրներ հարցին ի պատասխան՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալն ասել է. «Քանի որ իրավիճակը կարող է շատ արագ փոխվել, մեր կարծիքով, ավելի ճկուն պետք է լինել, եւ եթե ինչ-որ փոփոխություններ պետք է անել կարգում, պետք է լիազորել, որ Կառավարությունն անի այդ փոփոխությունները: «Ընդհանրապես, միջազգային պրակտիկայում ընդունված է, եւ բազմաթիվ երկրներ ունեն նման նորմեր: Երկակի նշանակության ապրանք վաճառող ընկերությունները փաստաթղթերում ունենում են «Վերջնական օգտագործողի հավաստագիր»: Այս մասին խոսել ենք դեռեւս 2018 -2019 թվականներին, միջազգային նման տեսակի տեխնոլոգիաներ օգտագործելու, արտադրելու եւ արտահանելու տեսանկյունից ավելի վստահելի եւ թափանցիկ գործընկեր ունենալու խնդիր է դրված»,- պարզաբանել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ ողջունելով Էկոնոմիկայի նախարարությանը՝ նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու համար:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խոսքով առաջարկվող փոփոխությամբ Կառավարության գործիքակազմն առավել ճկուն է դառնում, եւ ապահովագրելով որոշակի ռիսկերից՝ սահմանվում է խիստ հսկողություն երկակի նշանակության ապրանքների դեպքում:

Հանձնաժողովի փոխնախագահը հավելել է, որ նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am