National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.02.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29
 
11.09.2023
Առաջարկվում է «Հարկային ծառայության մասին» օրենքի՝ քննչական ստորաբաժանմանը վերաբերող դրույթները ճանաչել ուժը կորցրած
1 / 3

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը հայտնել է, որ փոփոխություններով առաջարկվում է կարգավորել օրենքի այն դրույթները, որոնք այլեւս չեն գործում:

Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը 2023 թվականի հունվարի 1-ից իր հաստիքներով ու գործառույթներով Կոմիտեի կազմից փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի համակարգ: Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է «Հարկային ծառայության մասին» օրենքի՝ քննչական ստորաբաժանմանը վերաբերող դրույթները ճանաչել ուժը կորցրած:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը զեկուցողից հետաքրքրվել է, թե  վրացական պետհամարանիշներով մեքենաների հետ կապված ինչ փոփոխություն է նախատեսված, քանի որ լուրջ անհանգստություն կա հասարակության լայն շերտերի մեջ:  «Մարդիկ տասնյակ հազարներով վրացական մեքենաներ են ներմուծել Հայաստան եւ շահագործում են: Իրենց մոտ լուրջ անհանգստություն կա, քանի որ օրերս տեղեկություն ստացանք, որ ՊԵԿ-ը նոր օրենսդրական նախաձեռնություն է ուզում մտցնել, որով մարդիկ պետք է մաքսազերծեն այդ մեքենաները»,- ասել է պատգամավորը:

Արթուր Մանուկյանը հայտնել է, որ խոսքը, հավանաբար, թեթեւ մարդատար ավտոմեքենաների մասին է, որոնք ժամանակավոր՝ մինչեւ 1 տարով ներմուծվում են Հայաստան: «Քանի որ մեզ մոտ գործող իրականությունը հետեւյալն է, որ անցնում է 365 օրը, եւ այդ մեքենաները շարունակում են մնալ Հայաստանում, հետեւաբար Կառավարությունում քննարկվում են հարցի լուծման մի շարք տարբերակներ: Այս պահին դեռեւս հասարակությանը ներկայացվելիք վերջնական առաջարկ չկա, այն քննարկման փուլում է: Ոչ թե խոսքը վերաբերում է այն մեքենաներին, որոնք ներմուծվել են եւ պետք է պարտադիր մաքսազերծվեն, այլ ՊԵԿ առաջարկությունը վերաբերելու է ընդամենն ապահովագրական ծածկույթը որպես ապահովում ներկայացնելու փոխարեն կանխիկ գումարով դեպոզիտ ներկայացնելուն»,- ասել է ՊԵԿ փոխնախագահը:

Նա նշել է, որ այդ  ներմուծված ավտոմեքենաների համար չի վճարվում  գույքահարկ ու բնապահպանական հարկ: Այդ մեքենաների համար ընդամենն ապահովագրական ծածկույթի տեսքով ներկայացվում է ապահովում, եւ դրանք շարունակում են շահագործվել ՀՀ-ում: «Այս վիճակը կարգավորման կարիք ունի, եւ, հետեւաբար, Կառավարությունը ներկայումս քննարկում է հարցի լուծման այն ճանապարհը, որը կլուծի ե՛ւ պետական բյուջեի եկամուտների ապահովման հարցը, ե՛ւ մյուս խնդիրները»,- պարզաբանել է ՊԵԿ փոխնախագահը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Դավիթ Առուշանյանը: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am