National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
11.09.2023
Նախատեսվում է, որ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք եւս դեղերն անվճար կստանան
1 / 5

Կառավարությանը վերապահված է լիազորություն՝ սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների գները, եւ այս պարագայում նաեւ անհրաժեշտություն է առաջացել հավաստագրերի հիմքով տրամադրել նաեւ վերանորոգման հավաստագրեր, եւ Կառավարությունը, որպեսզի կարողանա սահմանել դրանց գնային միջակայքը եւ գները հստակ, անհրաժեշտություն է առաջացել ապահովել լիազորող նորմ. Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 11-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով Կառավարության հեղինակած ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը՝ ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ ելնելով իրավակիրառ պրակտիկայից՝ իրականացվում են որոշակի տեխնիկական  շտկումներ:

Փաթեթի նպատակն է հստակեցնել օրենքի լիազորող նորմերը: Որոշ լիազորող նորմեր խմբագրվել են, իսկ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքից հանվել է տարեկան ծրագրին առնչվող լիազորող նորմը: Օրենքից առաջարկվում է հանել նաեւ «հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման միջոցառումների ծրագիրը» հաստատելու նորմը, իսկ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքից՝ «հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների եւ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ ներդնելու ծրագիրը» հաստատելու նորմը, քանի որ նախատեսվել է դրանք չհաստատել որպես առանձին ծրագրեր, այլ դրանց իրականացմանն առնչվող գործողություններն արտացոլել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրում:

Նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման, ինչպես նաեւ աջակցող միջոցների տրամադրման մեթոդական ուղեցույցների մշակումն իրականացնել ըստ անհրաժեշտության՝ հաշվի առնելով որոշ դեպքերի առանձնահատկությունները: Անձի ֆունկցիոնալության գնահատմանն անցնելու համատեքստում անհրաժեշտ է սահմանել համապատասխան կարգավորումներ միջպետական Համաձայնագրի դրույթներն իրագործելու համար: Նախագծով Կառավարությանը լիազորվում է սահմանել այդ առանձնահատկությունները:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Մարիամ Պողոսյանը:

Մտքերի փոխանակության ընթացքում ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն անդրադարձել է դեղապահովման հարցին՝ նշելով, որ գործող օրենքով առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք դեղերը 100 տոկոսով ստանում են պետության կողմից, իսկ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք՝ 50 տոկոս փոխհատուցմամբ, այսինքն՝ 50 տոկոսը վճարում են երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք: «Գործող օրենքի փոփոխությամբ նախատեսվում է, որ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կամ անձի ֆունկցիոնալության թեթեւ խանգարում ունեցող անձինք եւս հարյուր տոկոս կստանան դեղերի փոխհատուցում»,- ասել է պատգամավորը:

Պատգամավոր Զարուհի Բաթոյանը ներկայացրել է իր մտահոգություններն առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ՝ նախաձեռնության հեղինակներին առաջարկելով վերանայել նախագծի որոշ դրույթներ: «Տարեկան ծրագիրը պետք է պահպանենք»,- ասել է նա՝ հավելելով, որ չպետք է վախենալ  լրացուցիչ ծրագրերից եւ ջանքերից՝ հաշվի առնելով, որ հաշմանդամություն ունեցող անձինք մեր երկրում ամենախոցելի խավն են: Պատգամավորը հորդորորել է չհրաժարվել նաեւ մեկ այլ՝ «հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման միջոցառումների ծրագրի» լիազորող նորմից: 


20.05.2025
Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը միտված օրենսդրական նախաձեռնություն
Ներկայում, ցավոք, նկատվում է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ: 2023 թվականի ընթացքում ՔՕ 461 եւ 462-րդ հոդվածներով նախաձեռնվել է 1499 քրեական վարույթ, իսկ 2024 թվականի ընթացքում՝ 1779 քրեական վարույթ: Սա վկայում է ք...

20.05.2025
Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ
Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի 2-րդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտ...

20.05.2025
Հասմիկ Հակոբյանը հանդիպել է ուսանողների հետ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը մայիսի 20-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ, որոնք «Խորհուրդ X» երիտասարդական  նախաձեռնության անդամներ են: Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Պատգ...

20.05.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մարզադպրոցների անվանակոչման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 20-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել  է Կառավարության հեղինակած ««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օ...

20.05.2025
Արձանագրության վավերացմամբ հետախուզումների վերաբերյալ փաստաթղթղերը մյուս կողմին կփոխանցվեն նաեւ էլեկտրոնային եղանակով
Նախագծով առաջարկվող փոփոխությունները հնարավորություն են տալիս ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմիններին տեղեկատվական համագործակցության շրջանակում կիրառել փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը: Նա Պաշտպանության եւ անվտանգության...

20.05.2025
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

20.05.2025
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

20.05.2025
Քննարկվել է Կատարում աշխատող ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությանը վերաբերող համաձայնագիրը
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կատարի Պետության կառավարության միջեւ Կատարի Պետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը:...

20.05.2025
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

20.05.2025
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանի եւ Հռիփսիմե ...

20.05.2025
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում ...

20.05.2025
ԱԺ մշտական հանձնաժողովը նիստ կգումարի
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 26-ին՝ ժամը 10:00-ին, 214  դահլիճում կհրավիրի արտահերթ նիստ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am