National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.02.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29
 
11.09.2023
ԱԺ-ն քննարկել է «ՀՀ կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման հարցը
1 / 5

Համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման, արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհրաժեշտ մասնագետների եւ տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցության տրամադրումը, տեղեկությունների փոխանակման եւ պահպանման հետ կապված հարաբերությունները: Այս մասին սեպտեմբերի 11-ին կայացած ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի ընթացքում ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի զեկուցման ընթացքում:

Ըստ զեկուցողի՝ համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով կողմերի լիազոր մարմիններ են հանդիսանալու ՀՀ եւ Չեխիայի Հանրապետությունների ՊՆ-ները:

«Համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ պետական մարմինների հետ, ինչպես նաեւ ՍԴ կողմից ճանաչվել է սահմանադրության պահանջներին համապատասխանող»,- ասել է ՊՆ փոխնախարարն ու խնդրել պատեհ պահի կողմ քվեարկել օրենքի նախագծին:

Հարակից զեկույցով հանդես է եկել Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը: Նա հայտնել է, որ նախագիծը քննարկվել է համապատասխան հանձնաժողովում ու ստացել դրական եզրակացություն: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am