National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.02.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29
 
05.09.2023
Էլեկտրոնային հարթակներով ուղեւորների փոխադրման պատվերներ ձեւակերպող եւ փոխանցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը կկանոնակարգվի
1 / 7

Ներկայումս հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով ուղեւորափոխադրման ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտն օրենսդրորեն կարգավորված չէ: Էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի անօրինական ուղեւորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով եւ փոխանցելով անհատ վարորդներին, կարգավորում են իրենց հարթակներով ուղեւորափոխադրման սակագները, սահմանում են փոխադրման պահանջներ՝ առանց հարկային պարտավորությունների եւ վերահսկողության: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին»  եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթի զեկուցման ընթացքում:

«Առկա խնդիրները կարգավորելու եւ օրենսդրական բացերը լրացնելու նպատակով մշակված օրենսդրական փաթեթով առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակների միջոցով ուղեւորների փոխադրման պատվերներ ձեւակերպող եւ փոխանցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը որպես ծանուցման ենթակա գործունեություն, սահմանել էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության համար պետական տուրք՝ տարեկան 1 մլն դրամի չափով, լիցեզնավորված մարդատար տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաեւ էլեկտրոնային հարթակների միջոցով թեթեւ մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր յուրաքանչյուր փոխադրման համար սահմանել արտոնագրի պետական տուրք՝ անկանխիկ վճարման դեպքում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 1,5 տոկոսի, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 2,5 տոկոսի, 2026 թվականի հունվարի 1-ից՝ 4 տոկոսի չափով, իսկ կանխիկ վճարման դեպքում, համապատասխանաբար, 2024 թվականին՝ 2 տոկոսի, 2025 թվականին՝ 3,5 տոկոսի, 2026 թվականին՝ 5 տոկոսի չափով: Ընդ որում՝ էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպություններն են իրականացնելու պետական տուրքի գանձումն ու վճարումը պետական բյուջե»,- ասել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալը:

Նախագծով սահմանվել է էլեկտրոնային հարթակով եւ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի պարտադիր կիրառությունը եւ էլեկտրոնային արտոնագրի տրամադրման պահանջը, ոլորտի իրավախախտումների դեպքում՝ վարչական պատասխանատվության միջոցների կիրառումը:

Գերատեսչության ներկայացուցչի համոզմամբ օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում կստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ թեթեւ մարդատար ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների եւ տաքսի ծառայությունների համար, առավել թափանցիկ եւ վերահսկելի կդառնա էլեկտրոնային հարթակների միջոցով ուղեւորափոխադրումների իրականացման գործընթացը, ոլորտում գործունեություն իրականացնելու համար կսահմանվեն հարկային պարտավորություններ, ինչը կնպաստի պետական բյուջե մուտքերի ավելացմանը:

«Բացի այդ, ՀՀ տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների միասնական երկաթուղային ցանցի գործընթացը դյուրացնելու, ոլորտում ներդրումային միջավայրն առավել գրավիչ դարձնելու, միջմարզային եւ ներմարզային կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնողների հարկային բեռը թեթեւացնելու նպատակով առաջարկվում է հանել միջմարզային եւ ներմարզային կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնողների համար պետական տուրքի մասին ՀՀ օրենքով սահմանված արտոնագրի պահանջը»,- ասել է Արմեն Սիմոնյանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նկատել է, որ նպատակները ֆիսկալ են. կարգավորումների արդյունքում հնարավորություն է ստեղծվում էլեկտրոնային հարթակների միջոցով ուղեւորափոխադրում իրականացնողներին ստվերային դաշտից հարկային դաշտ բերել ու ցիվիլ եւ անվտանգ ուղեւորափոխադրումներ կազմակերպել: Հանձնաժողովի փոխնախագահը հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է, որ նախագծի ընդունման արդյունքում ուղեւորափոխադրում իրականացնող ծառայությունները թանկացնեն վարձերը, կլինե՞ն կարգավորումներ, որոնք ուղեւորափոխադրում իրականացնող վարորդներին կստիպեն ինչ-ինչ չափանիշների բավարարել:

«Դժվարանում եմ ասել՝ կարգավորման արդյունքում թանկացումներ կլինե՞ն, թե՝ ոչ, բայց եթե գերիշխող դիրքի չարաշահում չկա, եւ արդար շուկայական պայմաններ են գործում, ապա շուկան կկարգավորի խնդիրն ու էական թանկացումներ չեն լինի: Ինչ վերաբերում է որակական չափանիշներին, ապա դա այս նախագծով չի սահմանվում: Ամբողջական վիճակագրություն ունենալուն պես վարորդներին ներկայացվող որակական չափանիշներ կսահմանվեն»,- ասել է Արմեն Սիմոնյանը:

Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է նաեւ, թե ինչ կսպասվի այն քաղաքացուն, որն առանց ուղեւորափոխադրում իրականացնելու համար անհրաժեշտ լիցենզիա ունենալու փորձի գումարով տաքսի ծառայություն մատուցել, ինչին ի պատասխան Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հայտնել է, որ անձը պատասխանատվության է ենթարկվելու:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Կառավարության ներկայացուցչից հետաքրքրվել է՝ կա՞ մոտավոր կանխատեսում, որ եթե այսօր գործող ֆիզիկական անձ հանդիսացող բոլոր տաքսի վարորդները, որոնք օնլայն հարթակներով աշխատում են, մտնեն օրենքի տրամաբանության դաշտ, հավելյալ որքա՞ն հարկ կգեներացվի:

«Տարեկան մոտավոր 80-100 մլրդ շրջանառություն է գեներացվում օնլայն հարթակներով տաքսի ծառայություններից՝ ըստ տարեկան պատվերների միջին վիճակագրության, եթե պետական տուրքի մասին օրենքով սահմանված տոկոսների դրույքաչափերը կիրառվեն, ապա տարեկան 1-5 մլրդ դրամի չափով պետական տուրք պետք է վճարվի»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Ցիրունյանն առաջարկել է ՊԵԿ-ին ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար վերահսկողական տաքսի ծրագիր գնել, քանի որ խնդիրը նաեւ անվտանգային հարցեր է պարունակում: Պատգամավորը հետաքրքրվել է նաեւ՝ ո՞վ է ստուգելու՝ լիցենզիա ունեցող տաքսու վարորդը համապատասխանո՞ւմ է արդյոք ուղեւորափոխադրում իրականացնելու համար սահմանված պահանջներին:

«Միգուցե օնլայն հարթակներով տաքսի վարելու հայտ ներկայացնողները քաղաքացիներին տեղափոխելու համար դասընթացնե՞ր անցնեն, ունակություններ ու որակական չափանիշնե՞ր ձեռք բերեն: Հնարավոր է նաեւ ստվերն ավելացնել. ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող օնլայն հարթակում գրանցված տաքսու վարորդը կարող է շատ ուղեւորափոխադրում իրականացնել, բայց ՀԴՄ չտրամադրել ուղեւորին, այդ դեպքում ինչպե՞ս պետք է հարցին լուծում տալ»,- հետաքրքրվել է պատգամավորը, ինչին ի պատասխան՝ Արմեն Սիմոնյանը կրկին վերահաստատել է՝ այս նախագծով խնդիրը մինչեւ վերջ չի լուծվում, հետագայում նոր կարգավորումներ եւս անհրաժեշտ են լինելու:

Նույն խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ առաջարկով է հանդես եկել: Ըստ պատգամավորի՝ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող տաքսի ծառայությունների համար տարեկան 1 մլն պետական տուրք վճարելը բավարար չէ: Պատգամավորն առաջարկել է բարձրացնել տուրքի չափը:

Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը նկատել է, որ կան մինիմալ պահանջներ, որոնք պետք է սահմանվեն օնլայն հարթակով տաքսի ծառայության միանալու անհնարինության դեպքում:

«Ակնհայտ է, չէ՞, որ եթե մարդ 5 անգամ դատապարտվել է թմրամոլության համար, չպետք է կարողանա օնլայն հարթակով տաքսի ծառայությանը միանալ»,- ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալը:

Բաբկեն Թունյանն անդրադարձել է նաեւ վերջերս շրջանառվող լուրերից մեկին, ըստ որի՝ ՌԴ հատուկ ծառայությունները հասանելիություն են ստանում «YnadexGo» տաքսի ծառայությունից օգտվողների ամբողջ ինֆորմացիային, ինչպե՞ս է հարցը կարգավորվում մեր երկրում ու արդյո՞ք դա անձնական տվյալների պաշտպանության մասով հակասություն չի առաջացնում:

«Երբ հավելվածը գործարկելու ժամանակ ներմուծել ենք մեր տվյալները, տվել ենք նաեւ համաձայնություն, որ այդ կազմակերպությունն օգտագործի մեր անձնական տվյալները: Միայն կոնկրետ քրեական վարույթի շրջանակում կարող են տարբեր պետությունների քրեական հետախուզությունների մարմինները հասանելիություն ունենալ դրանց: Չեմ պատկերացնում՝ ինչո՞ւ պետք է ՌԴ իրավապահ մարմինների մոտ առաջանա համատարած նման ինֆորմացիայի կուտակում անելու, դրա իսկության վերաբերյալ որեւէ պաշտոնական տեղեկատվության չեմ հանդիպել»,- ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ու զգուշացրել՝ հավելված ներբեռնելիս համաձայնություն տալիս ՀՀ քաղաքացիները համաձայնում են նաեւ իրենց անձնական տվյալների հասանելիությանը:

Հանձնաժողովը հավանության է արժանացրել նախագիծը:

ՀՀ ընդերքի մասին եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը դուրս է եկել շրջանառությունից:
 
 


28.02.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզային
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 28-ին ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզայի գլխավորած պատվիրակությանը: Խորհրդարանի նախագահը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ԱՄՆ-ի դերակատարումը Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում ու կար...

28.02.2024
Խորհրդարանը քննարկել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը
Ազգային ժողովը փետրվարի 28-ին քննարկել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:  Կառավարությունն այդ պաշտոնում առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը  ներկայացր...

28.02.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթին
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 28-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում լրացումնե...

28.02.2024
Խորհրդարանը քննարկել է ՍԴ դատավորի ընտրության հարցը
Ազգային ժողովը փետրվարի 28-ի նիստում քննարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Բալայանի թեկնածությունը: Հարցը քննարկ...

28.02.2024
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Ազգային ժողովը փետրվարի 28-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասինե օրինագծերի փաթեթի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր»...

28.02.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

28.02.2024
Նախագծերի փաթեթի ընդունմամբ հնարավորություն կտրվի նոր որակ հաղորդել հարկադիր կատարմանը. Լեւոն Բալյան
Նախագծերի փաթեթի ընդունման նպատակը միասնական իրավաբանական հասկացությունների կիրառմամբ, առավել համապարփակ եւ համակարգված, պարզ եւ ընկալելի կարգավորումների սահմանումն է, ինչի արդյունքում ակնկալվում է ապահովել կատարողական վարույթի մասնակիցների առավել արդյունավետ պաշտպանությունը, ինչպես նաեւ կատարողական...

28.02.2024
Փոփոխություններ են առաջարկվում ՍԴ անդամի (դատավորի) պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափի վերաբերյալ
Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է մինչեւ  2014 թվականի հուլիսի 1-ը  Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափին: Նշված դատավորների կենսաթոշակի չափի հաշվարկը գործող կարգավորմամբ  հետեւյալն է.    կենսաթոշակը հաշվարկվում է մի...

28.02.2024
Քննարկվել են «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Օրենքի ընդունումից հետո առողջապահության ոլորտը կարգավորող հիմնական օրենսդրական ակտերը ենթարկվել են բազմաթիվ փոփոխությունների: Օրենքների միջեւ համապատասխանությունն ապահովելու եւ փոխպատվաստման ոլորտում գործնականում առաջացած մի շարք խնդիրներ կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել նոր ...

28.02.2024
Համաձայնագրի վավերացմամբ ՀՀ ընկերությունների համար ԵԱՏՄ պետական եւ մունիցիպալ մակարդակում գնումների գործընթացներն առավել հասանելի կլինեն
Ներկայումս Հայաստանը միակողմանիորեն ընդունում է ԵԱՏՄ գործընկեր երկրների կենտրոնական բանկերի կողմից լիցենզավորված բանկերի թողարկած երաշխիքները: Պետական եւ մունիցիպալ գնումներին մասնակցելու դեպքում հայկական ընկերություններից պահանջվում է բանկային երաշխիք, սակայն հայկական բանկերի թողարկած երաշխիքները չ...

28.02.2024
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Խորհրդարանը փետրվարի 28-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկություններով ընդունել նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: «Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է բժշկական արտադրատեսակների արտադրության եւ սպասարկման գործունեություն համար լիցենզավորման պահանջի վերաբերյ...

28.02.2024
ԱԺ մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կհրավիրի
Փետրվարի 28-ին` ժամը 13:30-ին, 414 սրահում արտահերթ նիստ կգումարի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am