National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
05.09.2023
Արտաքին առեւտրի շրջանակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված թույլատվական փաստաթղթերի ներկայացման գործընթացը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով
1 / 4

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է թույլատվական փաստաթղթերի տրամադրումը բացառապես էլեկտրոնային եղանակով տրամադրելու նպատակով իրավական ակտերում փոփոխություններ իրականացնելու գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ: Խոսքը տարբեր տեսակի ապրանքների ներմուծման կամ արտահաման համար անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերի տրամադրման մասին է, որն այսօր օրենքով թույլատրված է իրականացնել թե՛ էլեկտրոնային, թե՛ թվային եղանակով: Այս մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը զեկուցելիս:

Վահան Քերոբյանի խոսքով Կառավարությունը, իր թվայնացման օրակարգին համահունչ, առաջարկում է կատարել փոփոխություններ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում այնպես, որպեսզի թույլատվությունները, հավաստագրերն ու լիցենզիաները տրամադրվեն բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ այլ երկրներ ներկայացնելու անհրաժեշտության, պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության, ինչպես նաեւ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում՝ համապատասխան լիցենզիաները, թույլատվությունները եւ հավաստագրերը կարող են տրամադրվել նաեւ թղթային տարբերակով:

«Օրենքի անցումային դրույթը սահմանված է 6 ամիս, դա անհրաժեշտ է նրա համար, որ այդպիսի լիցենզիաներ, թույլատվություններ ու հավաստագրեր տրամադրող բոլոր մարմինները կարողանան համակարգերը թարմացնել, այդ փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով տրամադրելու համար»,- ասել է Էկոնոմիկայի նախարարը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները դրական քվեով հավանության են արժանացրել օրենքի նախագիծը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am