National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
31.05.2023
Քննարկվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2022 թ. պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների եւ բյուջետային ծրագրերի կատարողականը
1 / 16

2022 թվականի ընթացքում նախարարությունն ունեցել է հաստատված 16 ծրագիր, 94 միջոցառում: Փաստացի կատարվել է 16 ծրագիր եւ 112 միջոցառում: Տարեկան ճշտված պլանը կազմել է 620 մլրդ 369 մլն դրամ, փաստացի կատարողականը ճշտված պլանի համեմատ կազմել է 98,9 տոկոս: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը:

Մայիսի 31-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության` 2022 թվականի պետական բյուջեի կատարողականը:

Ըստ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի` կենսաթոշակային ապահովությանն ուղղվել է շուրջ 412 մլրդ դրամ, ժողովրդագրական վիճակի բարելավմանը` շուրջ 40 մլրդ դրամ, անապահով սոցիալական խմբերին աջակցության համար տրամադրվել է 27,6 մլրդ դրամ, կանանց ու երեխաներին աջակցության համար` շուրջ 3 մլրդ դրամ, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի լուծմանն ուղղվել է շուրջ 1,6 մլրդ դրամ, բնակարանային ապահովմանն ուղղվել է շուրջ 951,1 մլն դրամ, զբաղվածության խնդիրների լուծման ուղղությամբ ծախսվել է շուրջ 860 մլն դրամ, սոցիալական փաթեթների ապահովման համար` շուրջ 9,3 մլրդ դրամ:

Մանրամասն ներկայացնելով հաշվետու տարում իրականացված աշխատանքները` Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է 2022 թվականի հունվարի 1-ից մեկնարկած Կառավարության գործունեության ծրագրով նախատեսված եւ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ընտանիքում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ իրականացվող միջոցառմանը, որի շրջանակում 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխայի համար, մինչեւ վերջինիս 6 տարեկանը լրանալը վճարվում է ամսական 50,000 դրամ:

2022 թվականին գործարկված Զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման որոշ ծախսերի մասնակի փոխհատուցման տրամադրման միջոցառման շրջանակում հաշվետու տարում 105 ծնող, որից 6-ը փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար, ստացել է աջակցություն շուրջ 75  մլն դրամ: Ծրագիրը ներկայում էլ շարունակվում է:

Հաշվետու տարում ընտանեկան եւ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը նվազել է շուրջ 5700-ով: «Սկսել ենք Ինտեգրված սոցիալական ծառայությունների բարեփոխման եւ միասնական սոցիալական ծառայության զարգացման ռազմավարության մշակումը, ինչպես նաեւ շարունակում ենք աշխատանքներ իրականացնել 2023 թվականից անապահովության գնահատման համակարգի ներդրման ուղղությամբ, որի շնորհիվ սոցիալական օգնության այս ծավալուն ծրագիրը կլինի առավել հասցեական»,- ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը` հավելելով, որ կլինի շտեմարանների հետ փոխգործելի տեղեկատվական արդիականացված համակարգ:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հետաքրքրվել է ժողովրդագրության բնագավառում իրականացված միջոցառումների արդյունավետությամբ:  Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ մշակվում է ժողովրդագրության ռազմավարությունը, որը քննարկումների փուլում է: Ըստ նախարարի` 2018 թվականին ծնվածների շրջանում երրորդ եւ հաջորդ կարգաթվով երեխաների թիվը կազմել է 8270:  2021 թվականին թիվն աճել է 38 տոկոսով` կազմելով 11.440:

Անդրադառնալով պատգամավորների հարցերին` Նարեկ Մկրտչյանը խոսել է միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում հաշվառված գործազուրկների, բարեկեցության ինդեքսի, աղքատության հաղթահարմանն ուղղված ծրագրերի, խնամքի հաստատություններում գտնվող թոշակառուների թոշակից պահման մասին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am