National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
12.05.2023
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում շարունակում են իրենց հանդիպումները
1 / 3

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում շարունակում են իրենց հանդիպումների շարքը ինչպես պետական կառույցների, այնպես էլ հեղինակավոր վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ:

Մասնավորապես, բարեկամական խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի անդամ Քրիս Վան Հոլլենին:

Պատվիրակության անդամները հանդիպել են Ժողովրդավարության ազգային հիմնադրամի նախագահ Դեյմն Վիլսոնին, ամերիկյան հետազոտական Բրուքինգս ինստիտուտի արտաքին քաղաքականության գործադիր տնօրեն Էնդրյու Մոֆատին, ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Եվրոպայի եւ Ռուսաստանի կենտրոնի փոխնախագահ, դեսպան Ուիլիամ Թեյլորին, ինչպես նաեւ Վաշինգտոնում գործող Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Փոլ Սալեմին:

ՀՀ պատվիրակության անդամները հանդիպումների ընթացքում ներկայացրել են, որ մայիսի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն, խախտելով հրադադարի ռեժիմը, հրետանային եւ ականանետային միջոցներից կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայ պատգամավորներն ԱՄՆ գործընկերներին Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու եւ հետագա էսկալացիան կանխելու կոչ են արել:

Հայ խորհրդարանականները ներկայացրել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման եւ անցակետի տեղադրման փաստը:

Քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղության գործընթացը: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասներին:

Խորհրդարանական պատվիրակության անդամներն ԱՄՆ գործընկերներին են ներկայացրել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը: Կողմերը վերահաստատել են Հայաստանի Հանրապետության եւ ԱՄՆ-ի միջեւ առկա ռազմավարական երկխոսության բարձր մակարդակը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am