National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.02.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29
 
05.04.2023
Հստակեցվում են տեսչական մարմնի վարչական ակտերին, որոշումներին եւ կարգադրագրերին ներկայացվող պահանջները
1 / 6

Գործող կարգավորումներով տեսչական մարմնի կողմից շենքերի կամ այլ օբյեկտների մասով տեխնիկական անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնելիս հայտնաբերվում են հետագա շահագործման հետ կապված բարձր ռիսկեր: Այդ պայմաններում տվյալ օբյեկտի շահագործումը կասեցնելու որոշում է կայացվում, սակայն գործնականում այդ որոշումների կատարման ապահովման արդյունավետ մեխանիզմները բացակայում են, եւ վերահսկողությունը նպատակին չի ծառայում: «Հրդեհային անվտանգության մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը ներկայացնելիս այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը: Հարցը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 5-ի նիստում:

Հստակեցվում են տեսչական մարմնի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերին, որոշումներին եւ կարգադրագրերին ներկայացվող պահանջները: Առաջարկվող կարգավորմամբ սահմանափակող ակտն ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա է լինելու կատարման ոչ ուշ, քան դրանով սահմանված ժամկետում եւ վերադասության կարգով դրա բողոքարկումը չի կասեցնելու դրա գործողությունը կամ կատարումը: Տեսչական մարմնի վարչական ակտերը կամովին չկատարելու դեպքում դրանք ենթակա են լինելու հարկադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվել է տեսչական համակարգի բարեփոխումներով, ոլորտում համալիր լուծումներ իրականացնելու հնարավորությամբ, «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհից հետո վերահսկողությամբ:

«Սուրմալուի» շահագործվող մասում տեսչական մարմինը կանոնավոր հսկողություն է իրականացնում. այս մասին հայտնել է Արմեն Դանիելյանը: Նա նշել է, որ վերանայվում են տեսչական համակարգի արդյունավետությունն ու կատարմանն ուղղված միջոցառումները եւ հավելել, որ վարչական իրավախախտումներ սահմանելու փոխարեն պետք է գնալ կոնկրետ ռիսկը նվազեցնելուն կամ վերացնելուն ուղղված միջոցառումներ սահմանելու ճանապարհով: Ըստ զեկուցողի՝ նպատակահարմար է ցանկացած դեպքին եւ ոլորտին բնորոշ մեխանիզմների քննարկումը:

«Կլրացվեն առկա իրավական բացերը, եւ տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործառույթները կդառնան առավել արդյունավետ` բացահայտված եւ չվերացված իրավախախտումներից խուսափելու եւ դրանով մարդկանց անվտանգությանը, կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները բացառելու նպատակով»,- հարակից զեկույցում նշել է հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը եւ առաջարկել կողմ քվեարկել:

Արծվիկ Մինասյանը կարեւորել է հրդեհային անվտանգության ոլորտում փոփոխությունները եւ առաջարկել քննարկել հավատարմագրման համակարգի միջոցով ռիսկերի նվազեցման ներդրման մեխանիզմը: Այսինքն՝ մասնավոր ոլորտում հավատարմագրված գիտելիք եւ փորձառություն ունեցող կազմակերպությունն օբյեկտում կիրականացնի մասնագիտական պատշաճ գնահատում, եւ նրա կողմից տրված եզրակացությունը կդառնա ռիսկերի նվազեցման եւ հետագայում տեսչական մարմինների աշխատանքային ծրագրերի մշակման հիմք:

Ի պատասխան՝ Արմեն Դանիելյանը նշել է, որ չեն շտապում բոլոր ուղղություններով գործառույթը տեղափոխել հավատարմագրման դաշտ, քանի որ նախ պետք է հասկանալ՝ արդյո՞ք բիզնեսին հետաքրքիր է մտնել այդ ոլորտ եւ պետական պարտականությունն իր վրա վերցնել: Նա տեղեկացրել է, որ այս պահին արդեն սննդամթերքի անվտանգության ոլորտում դիտարկվում է նման համակարգի ներդրման ինստիտուտը: Զեկուցողի խոսքով առաջարկը, ընդհանուր առմամբ, ընդունելի է, այդ ուղղությամբ քայլեր իրականացվում են:

Քվեարկության արդյունքում նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:


28.02.2024
Խորհրդարանը քննարկել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը
Ազգային ժողովը փետրվարի 28-ին քննարկել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:  Կառավարությունն այդ պաշտոնում առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը  ներկայացր...

28.02.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթին
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 28-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում լրացումնե...

28.02.2024
Խորհրդարանը քննարկել է ՍԴ դատավորի ընտրության հարցը
Ազգային ժողովը փետրվարի 28-ի նիստում քննարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Բալայանի թեկնածությունը: Հարցը քննարկ...

28.02.2024
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Ազգային ժողովը փետրվարի 28-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասինե օրինագծերի փաթեթի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր»...

28.02.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

28.02.2024
Նախագծերի փաթեթի ընդունմամբ հնարավորություն կտրվի նոր որակ հաղորդել հարկադիր կատարմանը. Լեւոն Բալյան
Նախագծերի փաթեթի ընդունման նպատակը միասնական իրավաբանական հասկացությունների կիրառմամբ, առավել համապարփակ եւ համակարգված, պարզ եւ ընկալելի կարգավորումների սահմանումն է, ինչի արդյունքում ակնկալվում է ապահովել կատարողական վարույթի մասնակիցների առավել արդյունավետ պաշտպանությունը, ինչպես նաեւ կատարողական...

28.02.2024
Փոփոխություններ են առաջարկվում ՍԴ անդամի (դատավորի) պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափի վերաբերյալ
Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է մինչեւ  2014 թվականի հուլիսի 1-ը  Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափին: Նշված դատավորների կենսաթոշակի չափի հաշվարկը գործող կարգավորմամբ  հետեւյալն է.    կենսաթոշակը հաշվարկվում է մի...

28.02.2024
Քննարկվել են «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Օրենքի ընդունումից հետո առողջապահության ոլորտը կարգավորող հիմնական օրենսդրական ակտերը ենթարկվել են բազմաթիվ փոփոխությունների: Օրենքների միջեւ համապատասխանությունն ապահովելու եւ փոխպատվաստման ոլորտում գործնականում առաջացած մի շարք խնդիրներ կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել նոր ...

28.02.2024
Համաձայնագրի վավերացմամբ ՀՀ ընկերությունների համար ԵԱՏՄ պետական եւ մունիցիպալ մակարդակում գնումների գործընթացներն առավել հասանելի կլինեն
Ներկայումս Հայաստանը միակողմանիորեն ընդունում է ԵԱՏՄ գործընկեր երկրների կենտրոնական բանկերի կողմից լիցենզավորված բանկերի թողարկած երաշխիքները: Պետական եւ մունիցիպալ գնումներին մասնակցելու դեպքում հայկական ընկերություններից պահանջվում է բանկային երաշխիք, սակայն հայկական բանկերի թողարկած երաշխիքները չ...

28.02.2024
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Խորհրդարանը փետրվարի 28-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկություններով ընդունել նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: «Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է բժշկական արտադրատեսակների արտադրության եւ սպասարկման գործունեություն համար լիցենզավորման պահանջի վերաբերյ...

28.02.2024
ԱԺ մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կհրավիրի
Փետրվարի 28-ին` ժամը 13:30-ին, 414 սրահում արտահերթ նիստ կգումարի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am