National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
28.09.2022
Գործադիրը նոր կարգավորումներ է առաջարկում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում
1 / 3

Գործող կարգավորումներով վարույթի շրջանակում որոշումներ կայացնելու եւ կատարողական գործողություններ կատարելու իրավասություն ունի միայն վարույթն իրականացնող հարկադիր կատարողը: Կատարողական գործողություններն այլ հարկադիր կատարողների կողմից իրականացնելը հնարավոր է միայն հարկադիր կատարողների խումբ ձեւավորելու կամ կատարողական վարույթն այլ հարկադիր կատարողի փոխանցելու դեպքում:

Նախագծով առաջարկվում է սահմանել կատարողական վարույթի շրջանակում առանձին կատարողական գործողություն այլ հարկադիր կատարողի կողմից իրականացնելու հնարավորություն: Կամրագրվի հարկադիր կատարման ծառայության այլ կառուցվածքային ստորաբաժանման կամ այլ աշխատակցի կողմից առանձին օժանդակ գործողություններ իրականացնելու հնարավորություն, օրինակ` բռնագանձված գումարների բաշխումը ֆինանսական բաժնի աշխատակիցների կողմից: Հաջորդ փոփոխությամբ կամրագրվեն միմյանց հետ փոխկապակցված կամ կատարողական վարույթի մասնակիցների լրիվ կամ մասնակի համընկնող կազմ ունեցող մի քանի կատարողական վարույթները մեկ վարույթում միացնելու կամ մեկ կատարողական վարույթից առանձին պահանջներով վարույթներն առանձնացնելու վերաբերյալ կարգավորումներ:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում Կառավարության առաջարկած լրացումները քննարկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 28-ի նիստում: Հարցը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է փոփոխությունները՝ նշելով, որ ԴԱՀԿ ծանրաբեռնվածությունը հավասարապես բաշխելու առումով անհրաժեշտ են լրացուցիչ ռեսուրսներ: «Մենք չենք կարող անընդհատ ընդլայնել հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների քանակը»,- ասել է նա:

Հաջորդ օրենսդրական կարգավորմամբ գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում կրկին «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի խոսքով՝ օրենքն այժմ  սահմանում է կատարողական վարույթի շրջանակում գույքն ի պահ հանձնելու առնչությամբ միայն ընդհանուր դրույթներ: Առաջարկվող կարգավորումներով հստակեցվում է կատարողական վարույթի շրջանակում գույքն ի պահ ընդունելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը՝ ստացականի կամ համապատասխան պայմանագրի հիման վրա: Առաջարկվում է ամրագրել առգրավված գույքը պարտապանին կամ նրա հետ փոխկապակցված անձանց ի պահ հանձնելու արգելքը: Գույքի պահատվություն կիրականացվի նաեւ այն դեպքերում, երբ գույքի պահպանության անհրաժեշտություն է առաջանում ոչ գույքային բնույթի պարտապանի գույքի արգելադրում եւ իրացում չենթադրող կատարողական գործողություններ կատարելիս:

Կնախատեսվի հարկադիր կատարողի իրավասությունը հարկադիր կատարման ծառայության միջոցով պահպանվող գույքն իրացնելու այն դեպքում, երբ պարտապանի գույքի սեփականատիրոջ կողմից համապատասխան ծանուցում ստանալուց հետո այն երկու ամսվա ընթացքում չի պահանջվում կամ չի ընդունվում: Նման դեպքերում առաջարկվում է այն իրացնել «Սակարկությունների մասին» օրենքով սահմանված կարգով կամ ուղղակի վաճառքի միջոցով: Գույքի իրացման արդյունքում ստացված գումարը գույքի պահպանման ծախսերը պահելուց հետո կվերադարձվի պարտապանին:

Քննարկումների արդյունքում քննարկված օրինագծերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am