Տեղեկացնում ենք, որ Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված՝ մարտի 13-ին՝ ժամը 13:00-ին կայանալիք հատուկ նիստը հեռարձակվելու է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Երդմնակալության համար նախատեսված դահլիճում թույլատրվում է աշխատել միայն Ազգային ժողովում հավատարմագրված ֆոտոլրագրողներին: Նշենք, որ միջոցառումից անմիջապես հետո ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունը Ազգային ժողովում հավատարմագրված ԶԼՄ-ներին կտրամադրի նիստից լուսանկարներ (առանց ԱԺ տարբերանշանի):
ԶԼՄ-ները կարող են օգտվել Հանրային հեռուստաընկերության տրամադրած բաց կապուղուց: Հեռարձակման հղումը տրամադրելու համար խնդրում ենք հայտ ուղարկել հետեւյալ էլեկտրոնային փոստին` press@parliament.am: